Բորուսիան չի գնի հարձակողական ոճի ֆուտբոլիստի
Դորտմունդի «Բորուսիայի» մարզչական շտաբը մտադիր չէ ձմռանը գնել հարձակողական ոճի ֆուտբոլիստ: Այդ մասին հաղորդել է մարզական տնօրեն Միխայել Ցորկը:
«Թիմում են Օբամեյանգը, Պուլիշիչը, Յարմոլենկոն, Շյուրլեն և Սանչոն: Մեր հարձակումն իր մեջ ուժ ունի»,- Ցորխի խոսքը մեջբերում է «Goal»-ը:
Գերմանիայի առաջնության 14-րդ տուրից հետո «Բորուսիան» 22 միավորով 6-րդ տեղում է: