Ադրբեջանում առանց ստորին ծնոտի գառ է լույս աշխարհ եկել (լուսանկար)
Ադրբեջանի գյուղերից մեկում արտասովոր գառ է լույս աշխարհ եկել։ Ինչպես հայտնում է minval.az կայքը, Փարվիզ Իսմաիլովի տնտեսությունում ծնվել է գառնուկ՝ առանց ստորին ծնոտի։
Այս ֆիզիկական թերության պատճառով կենդանին զրկված է մոր կաթով սնվելու հնարավորությունից։ Կենդանու տերը հայտնել է, որ մտադիր է նրան արհեստական ճանապարհով կերակրել։
Տեղի անասնաբույժի խոսքով՝ նման անոմալիաներ տեղի են ունենում գենետիկ փոփոխությունների արդյունքում։