Բրիտանական ոստիկանությունը կանխել է վարչապետ Թերեզա Մեյի դեմ մահափորձը. The Independent
Մեծ Բրիտանիայի անվտանգության ծառայությունները հայտարարել են, որ տապալել են թագավորության վարչապետ Թերեզա Մեյի սպանության ծրագիրը, հայտնում է The Independent-ը:
Ոստիկանությունը երկու մարդ է ձերբակալել վարչապետի սպանությունը նախապատրաստելու կասկածանքով: Նրանք պատրաստվում էին պայուսակում թաքցրած պայթուցիկը գործի դնել վարչապետի նստավայրի դարպասները պայթեցնելու համար, իսկ այնուհետ դանակներով հարձակվել վարչապետի վրա:
Կասկածյալները ձերբակալվել են Լոնդոնում և Բիրմինգհեմում անցած շաբաթ իրականացված հատուկ գործողությունների ժամանակ: Նրանք մեղադրվում են ահաբեկչական գործունեության համար: