«Տոտենհեմը» ոչ-ոքի խաղաց «Ուոթֆորդի» հետ, այլ արդյունքներ (տեսանյութ)
Անգլիայի Պրեմիեր Լիգայում ընթանում են 15-րդ տուրի հանդիպումները: Տուրի առաջին խաղում «Չելսին» 3:1 հաշվով հաղթել է «Նյուքասլին»:
Լոնդոնի մեկ այլ ակումբ՝ «Տոտենհեմը», այս տուրում չկարողացավ հաղթանակ տոնել: «Ուոթֆորդի» դեմ արտագնա խաղում Մաուրիսիո Պոչետինոյի ֆուտբոլիստները ոչ-ոքի խաղացին՝ 1:1: Իրենց հաշվին գոլեր հեղինակեցին Սոնը և Կաբասելեն: Հանդիպման 52-րդ րոպեից լոնդոնյան ակումբը խաղում էր 10 հոգով: Խաղադաշտից հեռացվել էր Սանչեսը:
Այս ոչ-ոքիից հետո «լոնդոնցիները» վաստակեցին 25 միավոր և բարձրացան 6-րդ հորիզոնական: «Ուոթֆորդը» 22 միավորով 8-րդն է:
«Ուոթֆորդ»-«Տոտենհեմ»՝ 1:1
Գոլերը՝ Կաբասելե (13) - Սոն (25)
Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները
«Վեսթ Բրոմվիչ»-«Քրիսթալ Փելաս»՝ 0:0
«Լեսթեր»-«Բերնլի»՝ 1:0
«Սթոք Սիթի»-«Սուոնսի»՝ 2:1
«Էվերթոն»-«Հադերսֆիլդ»՝ 2:0