Կատալոնացիները երթի են դուրս եկել՝ պահանջելով ազատ արձակել իրենց ղեկավարներին (լուսանկարներ)
Հարյուր հազարավոր կատալոնացիներ երթեր են իրականացրել շաբաթ՝ պահանջելով ազատ արձակել տարածաշրջանի ղեկավարներին, որոնք ձերբակալվել են անկախության հանրաքվեի անցկացումից և անկախության մասին հռչակումից հետո:
Ինչպես հաղորդում է Agence France Presse-ը, բողոքի երթը մեկնարկել է Բարսելոնայում ուշ երեկոյան: Այն կազմակերպվել է ինքնավարության խորհրդարանի խոսնակ Կարմե Ֆորկադելի ձերբակալության հաջորդ իսկ օրը: Նրա ազատման համար 150 000 եվոյի գրավ է սահմանվել:
Ձերբակալության մեջ են գտնվում նաև կատալոնացի նախկին մի շարք ղեկավարներ:
Ցուցարարները երթի են դուրս եկել՝ «Ազատություն» վանկարկելով և «Փրկեք ժողովրդավարությունը» գրությամբ պաստառներով:
Հիշեցնենք, որ Մադրիդը ցանկանում է Բարսելոնային զրկել ինքնավարությունից և դեկտեմբերի 21-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ է նշանակել: