Կառավարությունը երկարաձգում է «65 ռազմական գործարան» ՓԲԸ-ի զենքի արտադրության լիցենզիան
Կառավարության առաջիկա նիստի օրակարգում է 65 ռազմական գործարան ՓԲԸ-ի զենքի արտադրության լիցենզիան 5 տարի ժամկետով երկարաձգելու հարցը:
Որոշման նախագծի ընդունման հիմք է հանդիսանում «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30 և 43-րդ, «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածների դրույթները, կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N2048-Ն որոշումը, ինչպես նաև «65 ռազմական գործարան» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը:
«65 ռազմական գործարան»-ը 2012 թվականից առ այսօր կատարել է զենքի արտադրության 957893.0 հազ. դրամի (առանց ԱԱՀ-ի) պետական պատվերով նախատեսված պայմանագրային աշխատանքներ, այդ թվում ըստ տարիների՝
2012թ.- 119321.0 հազ.դրամ,
2013թ.- 158618.0 հազ.դրամ,
2014թ.- 184249.0 հազ.դրամ,
2015թ.- 243800.0 հազ.դրամ,
2016թ.- 251905.0 հազ.դրամ,
Հաշվի առնելով վերը նշվածը՝ նպատակահարմար է երկարաձգել նրան տրված ռազմամթերքի արտադրության լիցենզիայի գործողության ժամկետը ևս 5 տարով:
Նախագծի որոշմանը կից ներկայացված տեղեկույթում նշվում է, որ այն թույլ կտա իրականացնել ռազմական արդյունաբերության համակարգային բարեփոխումները և զարգացումը: