Էյֆելյան աշտարակը կմարի լույսերը՝ ի հիշատակ Սոմալիի ահաբեկչության զոհերի
Փարիզում լույս երեքշաբթի կանջատվեն Էյֆելյան աշտարակի լույսերը՝ ի հիշատակ Սոմալիում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի: Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքապետ Ան Իդալգոն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ուղիղ կեսգիշերին մենք կմարենք Էյֆելյան աշտարակի լույսերն՝ ի հիշատակ Մոգադիշոյում ահաբեկչության զոհերի: Մենք միասնական ենք»,- գրել է քաղաքապետը Twitter-ի իր էջում:
Շաբաթ պայթուցիկով լի բեռնատարը պայթել է Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի մարդաշատ փողոցներից մեկում: Վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 300 մարդ, ևս մոտ 300 մարդ ստացել է վնասվածքներ: