Հայաստանի 3 մարզում քամու ուժգնացումը երեկոյան կարող է կրկնվել. ԱԻՆ
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը տեղեկացրել էր հոկտեմբերի 16-ին առանձին շրջաններում՝ հատկապես Լոռիում, Տավուշում և Գեղարքունիքում քամու ուժգնացման վերաբերյալ (25-30մ/վ արագություն). հնարավոր է կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ, ուստի հորդորել էր բնակչությանը մնալ շինությունների ներսում:
Այս մասին հայտնել էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
«ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը չի բացառում նույն մարզերում քամու ուժգնացման կրկնություն երեկոյան ժամերին, ուստի հորդորում ենք պահպանել վերը նշված նախազգուշացումը»,-հայտնում են ԱԻՆ-ից։