Իրանում հարգանքի տուրք են մատուցել Խամենեիի հիշատակին
Հազարավոր իրանցիներ այսօր հարգանքի տուրք են մատուցել Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ, ԱՄՆ-իսրայելական հարվածների ընթացքում սպանված Ալի Խամենեիի հիշատակին, որը շուրջ չորս տասնամյակ ղեկավարել էր երկիրը։
Նրան հաջորդել է որդին՝ Մոջթաբա Խամենեին, որը, սակայն պատերազմի սկսվելուց ի վեր հանրային դաշտում չի երևացել։ Ավելի վաղ The Times-ը, հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին, գրել էր, որ «Մոջթաբա Խամենեին ծանր վիճակում է»:
Պետական հեռուստատեսությամբ ցուցադրված կադրերում երևում է՝ ինչպես...
