Ռուսաստանը ակնկալում է, որ հայաստանյան ռուսամետ ուժերը կկարողանան ազատ մասնակցել ընտրություններին. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները ունեն խորքային և բազմաշերտ բնույթ՝ ընդգրկելով ոչ միայն քաղաքական և տնտեսական համագործակցությունը, այլև պատմական ու քաղաքակրթական կապերը։
Անդրադառնալով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին՝ նա նշել է, որ երկրում գործում են բազմաթիվ քաղաքական ուժեր, որոնք կողմ են Ռուսաստանի հետ կառուցողական հարաբերությունների զարգացմանը, և Մոսկվան ակնկալում է, որ դրանք կկարողանան ազատորեն մասնակցել քաղաքական գործընթացներին։
«Մենք չենք կարող անտեսել Հայաստանում տեղի ունեցող զարգացումները և ակնկալում ենք, որ այն ուժերը, որոնք հանդես են գալիս Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացման օգտին, հնարավորություն կունենան ազատորեն մասնակցել ընտրական գործընթացին։ Խոսքը ներքին գործերին միջամտելու մասին չէ, այլ այն մասին, որ Հայաստանի քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան ազատ և ժողովրդավարական ձևով արտահայտել իրենց դիրքորոշումը»,- նշել է Զախարովան։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ համագործակցությունը մի շարք քաղաքական ուժերի համար բնական շարունակությունն է պատմականորեն ձևավորված հարաբերությունների, որոնք, ըստ նրա, դժվար է անտեսել կամ խզել։
The post Ռուսաստանը ակնկալում է, որ հայաստանյան ռուսամետ ուժերը կկարողանան ազատ մասնակցել ընտրություններին. Զախարովա first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
