Թրամփը «ոսկե դար» է խոստանում Մերձավոր Արևելքի համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի և սպասվող բանակցությունների ֆոնին, հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում կարող է սկսվել «ոսկե դար»։
Truth Social-ում հրապարակված գրառման մեջ նա նշել է. «Սա մեծ օր է համաշխարհային խաղաղության համար։ Իրանը, ինչպես բոլորը, ցանկանում է, որ դա տեղի ունենա։ ԱՄՆ-ը կօգնի Հորմուզի նեղուցի ապաշրջափակմանը։ Կձեռնարկվեն բազմաթիվ դրական քայլեր, հնարավոր կլինեն խոշոր տնտեսական հնարավորություններ։ Իրանը կարող է սկսել վերականգնման գործընթացը։ Սա կարող է դառնալ ոսկե դար Մերձավոր Արևելքի համար»։
The post Թրամփը «ոսկե դար» է խոստանում Մերձավոր Արևելքի համար first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
