Ռուսական կողմը հարցականի տակ է դնում «Պռոշյանի կոնյակի» որակը
Փաշինյան–Պուտին հանդիպման առաջին գործնական «արդյունքը» արդեն երևում է։
Այսօր ռուսական վերահսկող մարմինը հայտարարել է, որ «Պռոշյանի կոնյակի գործարանի» ներմուծված արտադրանքը չի համապատասխանում «կոնյակ» անվանմանը, հայտնաբերվել են ոչ խաղողի ծագման սպիրտներ, և հարցը հասել է մինչև լիցենզիայի կասեցում ու դատարան։
«Ռուսաստանի ալկոհոլային և ծխախոտային շուկաների վերահսկման դաշնային ծառայությունը (Ռոսալկոհոլտաբակկոնտրոլ) հայտարարել է, որ «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի արտադրանքի մեջ խախտումներ են հայտնաբերվել և հայց է ներկայացրել դատարան։
Ծառայությունը հայտնել է, որ խախտումները բացահայտվել են Ռուսաստանում իրականացված ստուգման արդյունքում՝ Հայաստանից ներմուծված արտադրանքի ուսումնասիրությունից հետո։ Ըստ կառույցի՝ կոնյակի նմուշներում հայտնաբերվել են ոչ խաղողի ծագման սպիրտներ, ինչպես նաև արտադրանքի կազմը չի համապատասխանում հայտարարված անվանմանը։
Գերատեսչությունը նշել է, որ արտադրանքը չի համապատասխանում ԳՕՍՏ (պետական ստանդարտների) պահանջներին և չի կարող համարվել կոնյակ։
Կարգավորող մարմինը դատարան է ներկայացրել ընկերության լիցենզիան չեղարկելու և դրա գործողությունը կասեցնելու վերաբերյալ դիմում։ Նշվում է նաև, որ առկա են վարչական իրավախախտման հատկանիշներ»։
Այս մասին տեղեկացնում են ռուսական աղբյուրները:
Մնում է սպասել, թե մոտ օրերին ռուսական կողմը հայկական ինչ այլ ապրանքների կամ ընկերությունների մասին էլ «կհիշի»։
The post Ռուսական կողմը հարցականի տակ է դնում «Պռոշյանի կոնյակի» որակը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
