Իրանը չի վախենում Թրամփի սպառնալիքներից․Արեֆ
Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը հայտարարել է, որ Թեհրանը չի վախենում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներից։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերը։
«Իրանը չի վախենում Թրամփի սպառնալիքներից։ Իրանի քաղաքակրթությունը հազարամյակներ շարունակ հաղթահարել է իր թշնամիների մոլորությունները։ Մեր պատասխանը թշնամու կոշտ գործողություններին՝ անսասան դիմակայելն է և մեր ժողովրդի ներքին ուժի վրա հենվելը»,- նշել է Արեֆը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր Իրանի դեմ պատժիչ հարվածներ կիրառել, եթե Թեհրանը չհամաձայնի վերաբացել Հորմուզի նեղուցը։ Նա նաև հայտարարել էր, որ նման պայմաններում հնարավոր է Իրանի նկատմամբ առավել կոշտ քայլերի դիմել։
The post Իրանը չի վախենում Թրամփի սպառնալիքներից․Արեֆ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
