Մեզանից անկախ պատճառներով, այդ դաշինքը չկայացավ․ ՀԱԿ-ը և «Ուժեղ Հայաստանը» ընտրություններին կմասնակցեն առանձին
Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափին և «Ուժեղ Հայաստանի» հետ հնարավոր դաշինքի ձևավորմանը։ Կուսակցությունը նշել է, որ դաշինք ստեղծելու ուղղությամբ ջանքեր են գործադրել, սակայն այն չի կայացել։
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Հայ Ազգային Կոնգրեսը բոլոր անհրաժեշտ ջանքերը գործադրեց Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստանի» հետ գալիք ընտրություններում ազգակործան ռեժիմի դեմ մեծ դաշինք ստեղծելու նպատակով:
Դրսևորել ենք առավելագույն ճկունություն, դաշինքի ստեղծման համար որեևէ նախապայման չդնելով:
Մեզանից անկախ պատճառներով, այդ դաշինքը չկայացավ:
Հայ Ազգային Կոնգրեսը, հետևաբար, կմասնակցի ընտրություններին առանձին` միևնույն ժամանակ
պատրաստ լինելով համագործակցել ինչպես «Ուժեղ Հայաստանի», այնպես էլ քաղաքական այլ
ընդդիմադիր ուժերի հետ և´ ընտրական ժամանակաշրջանում, և´ընտրություններից հետո խորհրդարանում կոալիցիա կազմելու և երկիրը վերահաս սպառնալիքներից փրկելու գործում:
The post Մեզանից անկախ պատճառներով, այդ դաշինքը չկայացավ․ ՀԱԿ-ը և «Ուժեղ Հայաստանը» ընտրություններին կմասնակցեն առանձին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
