Թրամփը կրկին սպառնացել է հարվածել Իրանի էլեկտրակայաններին ու կամուրջներին, եթե 48 ժամում Հորմուզի նեղուցը չբացվի
Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը կրկին սպառնացել է հարվածներ հասցնել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին, եթե այդ երկիրը չբացի Հորմուզի նեղուցը։
«Երեքշաբթի Իրանում կլինի կամուրջների և էլեկտրակայանների համաժամանակյա թիրախավորում։ Դուք նման բան երբեք չեք տեսել։ Բացեք այդ անիծյալ նեղուցը, հակառակ դեպքում ձեզ սպասվում են ծանր հետևանքներ։ Փառք Ալլահին»,- Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահը։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Իրանին 48 ժամ է տալիս Հորմուզի նեղուցը բացելու համար։
The post Թրամփը կրկին սպառնացել է հարվածել Իրանի էլեկտրակայաններին ու կամուրջներին, եթե 48 ժամում Հորմուզի նեղուցը չբացվի first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
