Ռուսաստան այցը գնահատում եմ շատ հաջող. Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջող է գնահատել իր այցը Մոսկվա, որի շրջանակում հանդիպել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Այս մասին վարչապետը նշել է լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով հարցին այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ։
«Մի շարք ուղղություններով ձեռք ենք բերել կոնկրետ պայմանավորվածություններ։ Գործնականում մեր օրակարգի գրեթե բոլոր ոլորտներում ունենք ձեռքբերումներ՝ մշակույթից մինչև ռազմատեխնիկական համագործակցություն։ Այցը գնահատում եմ շատ հաջող», – ասել է Փաշինյանը։
The post Ռուսաստան այցը գնահատում եմ շատ հաջող. Փաշինյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
