ՀՀԿ-ն չի մասնակցելու խորհրդարանական ընտրություններին
Ապրիլի 1-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում քննարկվել է 2026թ. հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը։
«Համակողմանի վերլուծության արդյունքում որոշում է կայացվել այդ ընտրություններին Հանրապետականի անմիջական չմասնակցության մասին։ Որոշման հիմնավորումները և կուսակցության հետագա քայլերը կներկայացվեն ապրիլի 4-ին կայանալիք ՀՀԿ 18-րդ համագումարում»,- ասվում է հաղորդագրությունում։
The post ՀՀԿ-ն չի մասնակցելու խորհրդարանական ընտրություններին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
