Добавить новость
123ru.net
World News
Март
2026

Ադրբեջանը ցեղասպանության մեջ մեղադրում է մի պետության, որի բնակչության մի հատվածին ինքն է ցեղասպանել. Արամ Փոլադյան

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավաբան, ադրբեջանագետ Արամ Փոլադյանը

– Պարո՛ն Փոլադյան, նախօրեին Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանը միջազգային հանրությունից պահանջել էր 1918 թ. իրադարձությունները ճանաչել որպես «ցեղասպանություն»՝ հայերի ձեռքով իրականացված, այսօր էլ արդեն Ադրբեջանի արտգործնախարարությունն է հայտարարություն տարածել՝ մեղադրելով հայերին ցեղասպանության մեջ: Ադրբեջանի որդեգրած այս քաղաքականությունը ի՞նչ հնարավոր հետևանքներ կարող է պարունակել Հայաստանի համար:

– Մեկ անգամ չէ, որ Ադրբեջանի իշխանությունները առաջնորդվում են «լավագույն պաշտպանությունը հարձակումն է» մարտավարությամբ: Ապացուցված հանցակազմով մարդկության դեմ ուղղված հանցագործություն իրականացրած վարչակարգն այսօր փորձում է ցեղասպանության մեջ մեղադրել այն պետությանը, որի նկատմամբ կիրառել է այդ հանցագործությունը: Իրականում այդ հայտարարությունները, Հայաստանի հասցեին հնչեցվող մեղադրանքները խեղկատակություն են. ինքնապաշտպանական մարտերը, որոնք ձեր նշած ժամանակահատվածում մղվել են հերթական ցեղասպանությունը կանխելու նպատակով, այն պարագայում, երբ նույնիսկ Հայոց ցեղասպանության ընթացքը կասեցված չէր, փորձել հերթական պատմական զեղծարարության միջոցով հրամցնել միջազգային հանրությանը, ոչ այլ ինչ է, քան ուղղակի քաղաքական փորձ՝ շեղելու միջազգային ուշադրությունը Արցախում իր գործած ցեղասպանությունից, ինչը վաղ թե ուշ դատապարտվելու է, որովհետև հանցակազմն ամբողջ ծավալով ապացուցված է: 

Ադրբեջանի իշխանությունները, պատկան մարմինները անշուշտ քաջ գիտակցում են, որ եթե ոչ այսօր, ապա վաղը պատասխանատվությունից խուսափել հնարավոր չի լինի, որովհետև մարդկության դեմ գործված հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն: Բնականաբար, այս փուլում, երբ մասնավոր սեկտորում առնվազն համապարփակ, լայն ու ընդգրկուն աշխատանքներ են իրականացվում՝ շարունակելու հավելյալ ապացուցման գործիքակազմի ներդրումը, ադրբեջանական կողմը փորձում է դիմել նման խեղկատակության:

Ասել կուզի, որ Ադրբեջանն այս կերպ փորձում է պաշտպանվե՞լ:

– Այո՛, ճիշտ եք, սա փորձ է պաշտպանվելու, որովհետև ունի մտավախություններ, բայց չեմ վախենա ասել, որ սա շատ անհաջող փորձ է , որովհետև իրավական դաշտում թե՛ արցախյան հիմնախնդրի առնչությամբ, թե՛ իրականացրած ռազմական ծանր հանցագործությունների առնչությամբ, Ադրբեջանը, եթե շատ մեղմ ասեմ, թույլ վիճակում է: Ու, բնականաբար, այս հայտարարություններով փորձում են իրենց համար ինչ-որ դիրքեր ստեղծել, բայց նորից եմ շեշտում, որ սա հերթական անհաջող փորձն է: 

Սեփական հասարակությանն իհարկե շատ հեշտ է հրամցնել պատմական այս զեղծարարությունները, բայց Ադրբեջանը պետք է կարողանա տարբերակել միջազգային իրավական դաշտը սեփական հասարակությունից: Իրավական դաշտում ուղղակի ծիծաղ առաջացնող խեղկատակություն մոգոնելն ու դա ամենաբարձր մակարդակով միջազգային հանրությանը ներկայացնելը, կարծում եմ, իրենց շահերից չեն բխում: 

– Պարո՛ն Փոլադյան, Ադրբեջանի այս գործողությունները խաղաղության գործընթացի համատեքստում ինչպե՞ս կարելի է ընկալել, եթե նաև զուգահեռաբար դիտարկենք հանգամանքը, որ Հայաստանի իշխանությունները, ելնելով այդ համատեքստից, փաստացի դադարել են Հայոց ցեղասպանության մասին խոսելուց:

– Ադրբեջանի այս գործողությունները, մեղմ ասած, չեն աջակցում խաղաղության գործընթացին, բնականաբար չեն տեղավորվում խաղաղության գործընթացի տրամաբանության մեջ: Նման քայլերը նախևառաջ Ադրբեջանի հասարակության շահերից չեն բխում, ու, կարծում եմ, որ սրան հենց այդ հասարակությունը ևս պետք է արձագանքի, որովհետև սա միտված է բորբոքելու առկա վիճակը: Պայքարի նման գործիքակազմի ներդրումը ցույց է տալիս, որ Ադրբեջանը հեռուն գնացող նպատակներ ունի, իսկ այդ նպատակների մասին բազմիցս ենք խոսել, ակնհայտ է, որ Հայաստանը թուլացնելու, ջնջելու իրենց նպատակից նրանք հետ չեն կանգնելու: 

– Պետական մակարդակով Հայաստանն ինչպե՞ս պետք է պայքարի, պե՞տք է արդեն լիներ արձագանք Ադրբեջանի արտգործնախարարությանը:

– Արձագանք առնվազն պետք է լիներ, հուսանք՝ կլինի:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Ադրբեջանը ցեղասպանության մեջ մեղադրում է մի պետության, որի բնակչության մի հատվածին ինքն է ցեղասպանել. Արամ Փոլադյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net