Добавить новость
123ru.net
World News
Март
2026

Օրենսդրական կարգավորմամբ սահմանվել է թափոնների հեռացման վայրերը տնօրինողների կողմից պարտադիր մոնիթորինգի իրականացումը․ ՇՄ նախարար

0

Հարգելի՛ քաղաքացիներ, մարտի 30-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Առանց թափոնների համաշխարհային օր՝ հիշեցնելով, որ շրջակա միջավայրի պահպանությունը սկսվում է յուրաքանչյուրիս պատասխանատու վերաբերմունքից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։

«Հայաստանում վերջին շրջանում իրականացվել են մի շարք կարևոր օրենսդրական փոփոխություններ, որոնք ուղղված են թափոնների կառավարման համակարգի բարելավմանը և շրջակա միջավայրի վրա դրանց բացասական ազդեցության նվազեցմանը․

Մարտի 25-ին Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց օրենք, որով արգելվում է պոլիէթիլենային պարկերի և տոպրակների, ինչպես նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման սպասքի վաճառքը և շրջանառությունը։

Օրենքով արգելվում է նման արտադրանքի առկայությունն ու օտարումը, ներառյալ՝ մեկանգամյա օգտագործման տարաները և սպասքը (ափսեներ, բաժակներ, գդալներ, պատառաքաղներ, դանակներ, ինչպես նաև ըմպելու կամ խառնելու համար նախատեսված ձողիկներ)։

Օրենսդրական կարգավորմամբ սահմանվել է թափոնների հեռացման վայրերը տնօրինողների կողմից պարտադիր մոնիթորինգի իրականացումը։ Միաժամանակ նախատեսվել է վարչական պատասխանատվություն՝ աղբավայրերի մոնիթորինգի կարգը խախտելու դեպքում։

Հստակեցվել են նաև վտանգավոր թափոնների պոլիգոնների նախագծման, կառուցման, շահագործման և փակման պահանջները, ինչպես նաև՝ դրանց փակվելուց հետո տարածքների վերականգնման (վնասազերծման, ոչնչացման, թաղման և այլ գործընթացների) կանոնները։

Մշակվում է Արտադրողի ընդլայնված պատասխանատվության (EPR) համակարգի ներդրման օրենսդրությունը։ Այս համակարգի շրջանակում արտադրողները և ներմուծողները պատասխանատվություն են կրում արտադրանքի ողջ կենսաշրջանի համար՝ ներառյալ դրա հավաքումն ու վերամշակումը, ինչը նպաստում է թափոնների կրճատմանը և համակարգի կայունությանը։

Մշակվել է ՀՀ ներմուծված քիմիական նյութերի վերաբերյալ տեղեկատվական բազան (մոտ 36600 անուն նյութ)։ Այն ապահովում է քիմիական նյութերի պետական հաշվառումը և նույնականացումը, դրանց պետական վերահսկողությունը և մարդու առողջության և շրջակա միջավայրի պաշտպանությունը։ 

Հարգելի քաղաքացիներ, թափոնների արդյունավետ կառավարումը պետության և հասարակության համատեղ պատասխանատվությունն է։

Միայն համատեղ և հետևողական քայլերով կարող ենք ապահովել մաքուր, անվտանգ և կայուն միջավայր մեր շրջակա միջավայրի համար»,-նշել է նա։

The post Օրենսդրական կարգավորմամբ սահմանվել է թափոնների հեռացման վայրերը տնօրինողների կողմից պարտադիր մոնիթորինգի իրականացումը․ ՇՄ նախարար first appeared on MediaLab Newsroom-Laboratory.






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net