ՀԱՀ-ը անցել է առցանց ուսուցման՝ պատճառաբանելով Իրանի կողմից տարածաշրջանի ամերիկյան համալսարանների նկատմամբ սպառնալիքները
Հայաստանի ամերիկյան համալսարանը հայտարարել է, որ մարտի 30-ին բոլոր դասերը կանցկացվեն առցանց՝ անվտանգության նկատառումնեից ելնելով։ Բուհը նշում է, որ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով Իրանի կողմից Արևմտյան Ասիայի և Մերձավոր Արևելքի ամերիկյան համալսարանների հասցեին հնչեցված սպառնալիքները։
«Ցանկանում ենք ընդգծել, որ մեր համալսարանի նկատմամբ որևէ ուղղակի սպառնալիք չի արձանագրվել, և առկա չեն հիմքեր համալսարանի՝ վտանգի մեջ գտնվելու վերաբերյալ, ուստի խուճապի պատճառ չկա», - ասված է բուհի...
