Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ է զոհվել, ևս մեկը ծանր վիրավոր է
Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը՝ UNIFIL-ը, գիշերը հայտնել են, որ Լիբանանի հարավում իրենց դիրքերից մեկում արկի պայթյունի հետևանքով մեկ խաղաղապահ է զոհվել , ևս մեկը ծանր վիրավորվել է։
Միջադեպը տեղի է ունեցել Ադչիտ էլ-Քուսեյր գյուղի մերձակայքում։ Թե որտեղից է արձակվել արկը, առայժմ հայտնի չէ։ UNIFIL-ը հայտարարել է, որ սեփական հետաքննությունն է սկսել։
«Կապույտ գծի» [խմբ․ ՄԱԿ-ի սահմանած բաժանարար գիծը Իսրայելի և Լիբանանի միջև] երկու կողմերում չափազանց շատ մարդիկ են զոհվել։ Ռազմական լուծում...
