Զինծառայողի սպանությունից մեկ ամիս անց՝ վիճաբանություն, դանակահարություն նույն զորամասում. «Ազատություն»
Ժամկետային զինծառայող Նարեկ Հակոբյանի սպանությունից մեկ ամիս անց Վարդենիսի զորամասում դարձյալ դեպք է տեղի ունեցել. պահեստազորայինների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ, երեք անձ հոսպիտալացվել է, Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:
Քննչական կոմիտեն հայտնում է` քրեական վարույթ են նախաձեռնել, մեկ անձ ձերբակալված է: Իրավապահները, սակայն, չեն մանրամասնում, թե որ հոդվածով են վարույթ նախաձեռնել:
Մեկ ամիս առաջ նույն զորամասում սպանված 19-ամյա Նարեկ Հակոբյանի մահվան գործով կասկածյալը ծառայակիցն է, նա այժմ կալանավորված է: Հունվարին էլ մահացած էին գտել 18-ամյա Վահան Պետրոսյանին, ըստ իրավապահների՝ նա ինքնասպանություն էր գործել:
Ավելին՝ սկզբնաղբյուրում
The post Զինծառայողի սպանությունից մեկ ամիս անց՝ վիճաբանություն, դանակահարություն նույն զորամասում. «Ազատություն» first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
