Ադրբեջանը դադարեցրել է ՄԻԵԴ որոշումների կատարման հարցում համագործակցությունը. հարյուրավոր գործեր քննության փուլում են
Եվրոպայի խորհուրդի Նախարարների կոմիտեի 2025 թվականի զեկույցի համաձայն՝ Ադրբեջանում աճել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով նախատեսված փոխհատուցումների ուշացումների թիվը։
Որպես հիմնական ուշացնողներ նշվում են Ուկրաինան և Ադրբեջանը, սակայն Ադրբեջանի դեպքում ընդգծվում է, որ իշխանությունները 2025 թվականին դադարեցրել են համագործակցությունը կոմիտեի հետ։
2025 թվականին կոմիտեն ստացել է Ադրբեջանի դեմ 75 գործ՝ կոնվենցիայի կատարման մոնիթորինգի շրջանակում (2024-ին՝ 62, 2023-ին՝ 84)։ Ընդհանուր առմամբ, կոմիտեի դիտարկման ենթակա գործերի մոտ 10 տոկոսը (397 գործ) վերաբերում է Ադրբեջանին։
Զեկույցում նշվում է, որ մինչև 2025 թվականի վերջ փոխհատուցումների վերաբերյալ տեղեկատվություն էր սպասվում 169 գործերով, որոնցից 112-ը ավելի քան վեց ամիս ուշացել են։
Կոմիտեն կոչ է արել Բաքվին վերսկսել երկխոսությունը և լիարժեք կատարել ՄԻԵԴ-ի որոշումները։
Ադրբեջանը վերջին երկու տարիներին նաև դադարեցրել է համագործակցությունը ԵԽԽՎի հետ՝ այն բանից հետո, երբ չի հաստատվել երկրի պատվիրակության մանդատը։ 2025 թվականի հունվարին Euronews-ին տված հարցազրույցում Ալիևը նշել էր, որ Բաքուն համագործակցում է միայն Եվրահանձնաժողովի հետ։
Պաշտոնական Բաքուն մերժում է մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ միջազգային քննադատությունը՝ այն անվանելով կողմնակալ, մինչդեռ իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ երկրում կա շուրջ 340 քաղբանտարկյալ։
The post Ադրբեջանը դադարեցրել է ՄԻԵԴ որոշումների կատարման հարցում համագործակցությունը. հարյուրավոր գործեր քննության փուլում են first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
