ԱՄՆ-ը ձգտում է վերահսկողության տակ վերցնել «Հյուսիսային հոսք» գազատարները. Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ձգտում է վերահսկողություն հաստատել Բալթիկ ծովում գտնվող «Հյուսիսային հոսք» գազատարների նկատմամբ, տեղեկացնում է Reuters-ը:
France Televisions-ին տված հարցազրույցում Լավրովը նշել է, որ ԱՄՆ-ն ձգտում է գերիշխել համաշխարհային էներգետիկ շուկաներում՝ որպես օրինակ բերելով Վենեսուելան, որտեղ Վաշինգտոնը գործնականում վերահսկողության տակ է վերցրել աշխարհի ամենամեծ նավթային պաշարները։
«Միացյալ Նահանգները նույնպես հիմա ասում է, որ...
