Добавить новость
123ru.net
World News
Март
2026
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
31

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը

0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են խորհրդի կազմում ընդգրկված պետական մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և հրավիրյալ մասնակիցներ։

Նիստի օրակարգի շրջանակում քննարկվել են գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրման գործընթացին առնչվող խախտումների քննության ընթացքում միատեսակ մոտեցումների կիրառմանն ուղղված հարցեր, ինչպես նաև ընտրական գործընթացում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի կանխարգելմանն առնչվող մի շարք խնդիրներ։

Օրակարգի առաջին հարցի շրջանակում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը ներկայացրել է, որ հայտարարագրման գործընթացին առնչվող իրավախախտումների կապակցությամբ վարչական և քրեական վարույթների ընթացքում ի հայտ են գալիս վարչաիրավական և քրեաիրավական բնույթի հանգամանքների տարբեր մեկնաբանություններ, ինչը կարող է ազդել իրավակիրառ պրակտիկայի միասնականության վրա։ Այդ համատեքստում ընդգծվել է հայտարարագրմանն առնչվող իրավախախտումների քննության իրավասություն ունեցող մարմինների՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և Հակակոռուպցիոն կոմիտեի միջև փոխադարձաբար հաշվառվող և համադրված մեթոդաբանության ներդրման անհրաժեշտությունը։

Ներկայացվել է առաջարկ՝ ուժեղացնելու հայտարարագրման գործընթացի նկատմամբ վերահսկողության գործիքակազմը՝ ներառյալ խախտումների վերաբերյալ համապարփակ վերլուծության իրականացումը՝ նախաքննության նախաձեռման և արդյունավետ իրականացման նպատակով։

Քննարկման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակություն հայտարարագրմանն առնչվող խախտումների քննության ընթացքում ի հայտ եկող խնդիրների շուրջ՝ առանձնահատուկ շեշտադրելով վարչաիրավական և քրեաիրավական գնահատականների տարբեր մեկնաբանություններից խուսափելու անհրաժեշտությունը և միասնական իրավակիրառ պրակտիկայի ձևավորումը։

Վարչապետ Փաշինյանը կարևորել է հայտարարագրման գործընթացի նկատմամբ վերահսկողության շրջանակում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից իրականացվող վերլուծական աշխատանքի դերը՝ միաժամանակ ընդգծելով հակակշիռների և փոխզսպումների մեխանիզմների արդյունավետ գործարկման նշանակությունը։

Օրակարգի երկրորդ հարցի շրջանակում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են առաջարկություններ ընտրական գործընթացում առկա կոռուպցիոն ռիսկերի նվազեցման վերաբերյալ։ Մասնավորապես, առաջարկությունները վերաբերել են ընտրական ֆինանսավորման թափանցիկության բարձրացմանը, քվեարկության գործընթացի վերահսկողության մեխանիզմների կատարելագործմանը, ինչպես նաև ապօրինի ֆինանսավորման հնարավորությունների սահմանափակմանը։

Վարչապետը ընդգծել է ընտրական գործընթացի թափանցիկության ապահովման և օրենսդրությամբ սահմանված պահանջների լիարժեք պահպանման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացման կարևորությունը՝ հանձնարարելով շարունակել ներկայացված առաջարկությունների շուրջ քննարկումները և սեղմ ժամկետներում ներկայացնել առաջնահերթ լուծումներ պահանջող օրենսդրական և գործնական փոփոխությունների առաջարկներ։

The post Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net