Добавить новость
123ru.net
World News
Март
2026
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25
26
27
28
29
30
31

Պատերազմի սպառնալիքով ընտրողին վախեցնելը նշանակում է ընդունել սեփական ձախողումները. Թագուհի Թովմասյան

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը 

– Տիկի՛ն Թովմասյան, Նիկոլ Փաշինյանն ասում է, որ եթե ընդդիմադիր ուժերից մեկը գա իշխանության՝ աղետաբեր պատերազմ է լինելու։ Արարատ Միրզոյանն էլ այսօր հաստատեց այդ միտքը։ Դուք նման ռիսկ տեսնու՞մ եք։ 

– Իշխանության կողմից նման ձևակերպումները քաղաքական մանիպուլյացիայի դասական օրինակ են։ Երբ իշխանությունն այլևս չի կարողանում մարդկանց ներկայացնել իր կառավարման արդյունքները, սկսում է հասարակությանը վախեցնել ապագայով։ Իրականում պատերազմի ռիսկերը կախված չեն նրանից՝ ով է իշխանության, այլ նրանից՝ ինչպիսի բանակցային դիրք և անվտանգության համակարգ ունի երկիրը։ Ցավոք, հենց գործող իշխանության տարիներին ենք ունեցել ամենածանր անվտանգային կորուստները, և այսօր նրանք փորձում են պատասխանատվությունը տեղափոխել քաղաքական ընդդիմության վրա։ Պատերազմի սպառնալիքով ընտրողին վախեցնելը նշանակում է ընդունել սեփական ձախողումները։

– Ի՞նչ նպատակով են նման հայտարարություն անում, գուցե իսկապե՞ս կա նման վտանգ, ի վերջո իշխանություն են ու լծակներ ունեն՝ հավելյալ մանրամասներ ստանալու։

– Եթե իսկապես գոյություն ունի որևէ լուրջ սպառնալիք, իշխանությունը պարտավոր է այն ներկայացնել ոչ թե քարոզչական հայտարարությունների, այլ պետական ինստիտուտների միջոցով՝ հիմնավորված և փաստարկված։ Սակայն մենք տեսնում ենք այլ պատկեր․ անվտանգային խնդիրների մասին խոսվում է ընտրական կամ ներքաղաքական կոնտեքստում, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ այդ հայտարարությունների նպատակը հանրային տրամադրությունների կառավարումն է։ Երբ իշխանությունն իր ձեռքին ունի ամբողջ տեղեկատվական և ուժային ռեսուրսը, բայց խոսում է միայն ընդհանուր ձևակերպումներով, դա ավելի շատ նման է քաղտեխնոլոգիայի, քան իրական նախազգուշացման։

– Եթե իշխանությունն ասում է, որ խաղաղություն է այլևս Հայաստանում, ապա ի՞նչ պատերազմի մասին է խոսքը։ 

– Սա հենց այն հակասությունն է, որը հասարակությունը տեսնում է ամեն օր։ Մի կողմից հայտարարվում է, թե խաղաղության դարաշրջան է բացվում, մյուս կողմից՝ նույն իշխանությունը մշտապես խոսում է պատերազմի վտանգից՝ պայմանավորելով դա ընդդիմության հնարավոր իշխանությամբ։ Եթե կա խաղաղություն, ապա պետք է ներկայացվեն անվտանգության հստակ երաշխիքներ, կայուն պայմանավորվածություններ և ամուր պետական դիրք։ Եթե այդ ամենը չկա, նշանակում է խաղաղության մասին հայտարարությունները ավելի շատ քաղաքական կարգախոսներ են, քան իրականություն։

– Կարողանալո՞ւ է իշխանությունը համոզել մարդկանց, որ ընդդիմությունը դեմ է խաղաղությանը, որ պատերազմի կողմնակից է, ու քվե ստանալ հավելյալ այդ կերպ, տիկի՛ն Թովմասյան: 

– Հայաստանի քաղաքացիները արդեն ունեն սեփական փորձը և տեսել են, թե ինչ հետևանքներ են ունեցել վերջին տարիների որոշումները։ Հասարակությունը տարբերում է իրական անվտանգային քաղաքականությունը քաղաքական պիտակավորումից։ Ընդդիմությանը պատերազմի կողմնակից ներկայացնելը ոչ միայն անհիմն է, այլև վտանգավոր, որովհետև խորացնում է ներքին բաժանարար գծերը։ 

Պետության անվտանգությունը պահանջում է համախմբում, ոչ թե փոխադարձ մեղադրանքներ։ Վստահ եմ՝ մարդիկ իրենց քվեն տալիս են ոչ թե վախից, այլ գնահատելով անցած ճանապարհն ու ապագայի իրական ծրագրերը։ Նիկոլ Փաշինյանի ծրագիրն ու կառավարումը հենված են խաբեության ու շանտաժի վրա՝ ես չլինեմ, պատերազմ կլինի, ես վարչապետ չլինեմ, Հայաստանը վարչապետ չի ունենա: Պետք է ստախոսությունը հիշելով՝ ընտրողը տեղամաս մտնի:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Պատերազմի սպառնալիքով ընտրողին վախեցնելը նշանակում է ընդունել սեփական ձախողումները. Թագուհի Թովմասյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net