Добавить новость
123ru.net
World News
Март
2026
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27
28
29
30
31

Մատը քաղաքացու վրա թափահարող վարչապետը. երբ իշխանությունը կորցնում է սահմանները

0

Երբ Նիկոլ Փաշինյանը իջնում է մետրո՝ ժողովրդի տրամադրությունը շոշափելու, դա պետք է լինի երկխոսության, լսելու, հասկանալու փորձ։ Սակայն այն, ինչ տեղի ունեցավ, ոչ թե շփում էր, այլ իշխանության և ուժի ցուցադրություն՝ ուղղված Արցախից բռնի տեղահանված կնոջը՝ մանկահասակ երեխայի ներկայությամբ։

Միջադեպը, ըստ էության, ոչ միայն քաղաքական նյարդայնության, իշխանության կողմից սահմաններն անցնելու հերթական միջադեպն էր, այլ նաև խորքային արժեհամակարգային խնդիր։ Վարչապետը բարձրաձայն, բղավելով, մատ թափ տալով խոսում է կնոջ հետ, որը կորցրել է իր տունը, իր միջավայրը, իր անվտանգությունը։ Այդ կնոջ «մեղքը» ընդամենը այն էր, որ հրաժարվել էր վերցնել իշխանության քարոզչական խորհրդանիշ դարձած քարտեզը և համարձակվել էր պաշտպանել իր՝ Արցախում ապրելու իրավունքը։

Բայց այս դրվագում կա նաև մեկ այլ խորհրդանշական և մտահոգիչ շերտ. վարչապետը, ձեռքին պահած Հայաստանի քարտեզը, թափահարում էր՝ այն ներկայացնելով ոչ թե որպես բոլոր քաղաքացիներին պատկանող ընդհանուր արժեք, այլ կարծես սեփականություն, որի սահմաններն ու իմաստը ինքն է սահմանում։ Քարտեզը համազգային ինքնության համախմբող խորհրդանիշից վերածվում է քաղաքական գործիքի, որն ուղղված է ճնշելու քաղաքացու ազատ խոսքի իրավունքը։

Երբ պետության խորհրդանիշը օգտագործվում է քաղաքացուն լռեցնելու համար, այն դադարում է միավորող լինելուց, վերածվում է քարոզչական զենքի և սկսում է բաժանել։

Իսկ ամենահատկանշականն այն է, որ այս ամենը տեղի էր ունենում մի կարևոր հանգամանքի ֆոնին, որն իրավիճակը դարձնում է առավել անհամաչափ ու մտահոգիչ։ Վարչապետը շրջապատված էր թիկնապահներով, այսինքն՝ ֆիզիկապես և ինստիտուցիոնալ պաշտպանված, մինչդեռ դիմացինը՝ կինը, ոչ միայն անպաշտպան էր, այլ նաև երեխայի հետ։ Սա այլևս պարզապես խոսքային բախում չէ, այլ ուժերի ակնհայտ անհավասարություն, որտեղ մի կողմում պետությունն է իր ամբողջ ռեսուրսով, մյուս կողմում՝ միայնակ, խոցելի խմբի քաղաքացին՝ երեխան կողքին։

Կնոջն ուղղված բղավոցը, մատ թափ տալը, «կխոսեմ այսպես» տոնայնությունը՝ սրանք դասական վարքագծային դրսևորումներ են, որոնք գենդերային բռնության համատեքստում վաղուց են ճանաչված։ Երբ տղամարդը, առավել ևս՝ պետական բարձրագույն պաշտոն զբաղեցնողը, բարձր տոնով ճնշում է կնոջ ձայնը՝ հատկապես հանրային միջավայրում, դա ոչ միայն անհարգալից է, այլ նաև ուժային հարաբերության բացահայտ ցուցադրում։

Այստեղ կարևոր է ոչ միայն «ինչ» ասվեց, այլև՝ «ինչպես»-ը։

Երբ կնոջ ձայնը փաստացի լռեցվում է՝ տղամարդու ձայնի բարձրությամբ, ագրեսիվ ժեստերով, մատ թափ տալով ու մեղադրանքներով, դա արդեն հոգեբանական ճնշում է։ Իսկ երբ դա տեղի է ունենում հազարավոր մարդկանց համար օրինակ հանդիսացող պաշտոնյայի կողմից, այն դառնում է նաև վտանգավոր նախադեպ։ Կրկնակի մեծ են այս ամենի անընդունելի լինելն ու ազդեցությունը, երբ մոր վրա բղավում են երեխայի ներկայությամբ։ Երեխան, որը պարզապես նստած էր իր մոր կողքին, ականատես դարձավ իշխանության ներկայացուցչի ագրեսիվ վարքին։

Սա արդեն դուրս է գալիս քաղաքական կամ անձնական վեճի սահմաններից և մտնում է երեխաների իրավունքների ոլորտ։

Երեխայի համար անվտանգ միջավայրը ենթադրում է ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեբանական պաշտպանվածություն։ Երբ նրա ներկայությամբ բղավում են մոր վրա, մատ են թափ տալիս, ստեղծում են լարված ու վախեցնող իրավիճակ, դա խախտում է բռնությունից և նվաստացնող վերաբերմունքից պաշտպանված լինելու երեխայի հիմնարար իրավունքները։

Փաստացի, երեխան հանրային տարածքում հայտնվեց ծայրաստիճան թիրախավորված ու խոցելի վիճակում, ցուցադրվեց նաև երեխայի դեմքը, թե ինչպես են քննարկելու նրան դպրոցում վաղը, մյուս օրը, արդյոք նրան պաշտպանելո՞ւ են վարչապետի թիկնապահները, դե իհարկե ոչ, դրա մասին նա նույնիսկ չի էլ մտածում, այլ միայն ցինիկ հարցեր է տալիս, թե ինչու չմնացին Արցախում։

Արցախից բռնի տեղահանված կնոջը «ինչո՞ւ չեք մնացել» հարց տալը ոչ միայն ցինիկ է, այլև խորապես անարդար։ Խոսքը մարդկանց մասին է, որոնք ստիպված են եղել լքել իրենց տները՝ կյանքի սպառնալիքի պայմաններում։ Իշխանության կողմից այս մարդկանց նկատմամբ մեղադրական տոն օգտագործելը նշանակում է պատասխանատվության տեղափոխում տուժողի վրա։

Իհարկե, ինչպես բռնություն գործադրած ցանկացած տղամարդ, վարչապետը հանրային ներողություն խնդրեց, սրտիկ նկարեց և ասաց, որ սիրում է բոլորիս։ Դա հատկանշական վարք է, կրկնվող, ցիկլիկ ու արդեն վստահություն չներշնչող։ Տղամարդիկ, որոնք նույնիսկ ֆիզիկական ծանրագույն բռնություն են գործադրում կնոջ նկատմամբ, հետո ծաղկեփնջերով գալիս են դատարան և, դահլիճում հանձնելով ծաղկեփունջը, սիրո խոստովանություն են կատարում։ Քիչ անց նրանք դարձյալ բռնարարք են կատարում, քանի որ մշտապես գործում են իշխանության, վերադասության և սեփականատիրական դիրքերից։ 

Ցավոք, այս պատմությունը մեկանգամյա սկանդալային միջադեպ չէ։ Սա համակարգային խնդրի դրսևորում է, երբ իշխանությունը կորցնում է ինքնակառավարման մշակույթը, երբ պաշտոնը ընկալվում է ոչ թե ծառայություն, այլ վերադասություն։ Պետական պաշտոնը չի տալիս իրավունք՝ բղավել, մատ թափ տալ, մեղադրել և նվաստացնել։ Առավել ևս՝ մարդկանց նկատմամբ, որոնք կրել են պատերազմի և տեղահանության ծանր հետևանքները։

Երբ պաշտոնը վերածվում է ճնշման գործիքի, իսկ ձայնը՝ զենքի, բռնությունը դառնում է ոչ թե բացառություն, այլ կառավարման մեթոդ։ Եվ հենց այստեղ է ամենավտանգավոր սահմանը։

Զարուհի Հովհաննիսյան

MediaLab.am

The post Մատը քաղաքացու վրա թափահարող վարչապետը. երբ իշխանությունը կորցնում է սահմանները first appeared on MediaLab Newsroom-Laboratory.






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net