Добавить новость
123ru.net
World News
Март
2026
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26
27
28
29
30
31

Միակ անվտանգ տարածքն իրականում անցնում է Հայաստանով․ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոս

0

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը կարևոր է ոչ միայն երկու երկրների, այլև տարածաշրջանի և ամբողջ աշխարհի համար, առավել ևս, որ այդ գործընթացում ներգրավված է ԱՄՆ-ի նախագահը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսն այդ մասին ասել է «Ռադիոլուր»-ին տված բացառիկ հարցազրույցում։

«Իրականում, երբ ես խոսում էի Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ Ադրբեջանում և ձեր վարչապետի՝ պարոն Փաշինյանի հետ, երկուսն էլ ասել են, որ իրականում խաղաղությունն արդեն կա։ Պարզապես անհրաժեշտ է այն ձևակերպել ստորագրությամբ։ Այսպիսով, ես կարծում եմ, որ ամեն ինչ գնում է ճիշտ ուղղությամբ։ Ամենակարևորն այն է, որ ձեր երկիրը հստակ տեսլական ունի, թե որ ուղղությամբ է ցանկանում գնալ, և առանց խաղաղության դա հնարավոր չէր լինի»,- նշել է Կոսը։

Նա հավելել է, որ խաղաղությունը նոր հնարավորություններ է բերել նաև եվրոպացիներին։

«Դուք գիտեք, որ Չինաստանի և Եվրոպայի միջև կապերը Ռուսաստանի միջոցով խզված են Ուկրաինայի պատերազմի պատճառով։ Հիմա մենք տեսնում ենք, որ Սև ծովի հարավով և Հարավային Կովկասով անցնող կապերը անհնար են Իրանի շուրջ պատերազմի պատճառով։ Եթե հիմա նայեք քարտեզին, թե որտեղով են թռիչքները գնում, կտեսնեք, որ միակ ազատ տարածքը կամ անվտանգ տարածքը իրականում անցնում է ձեր երկրի միջով։ Եվ սա ավելի լայն չափումն է։ Այսինքն՝ մենք կարող ենք բացել նոր առևտրային, էներգետիկ, տրանսպորտային, նաև մարդկանց միջև կապեր այս շատ կարևոր տարածքում»,- ասել է եվրոպացի դիվանագետը։

ԵՄ հանձնակատարը վկայակոչել է Եվրամիության հիմնադրման օրինակը՝ նշելով, որ այն երկրները, որոնք ամենաշատն էին կռվել՝ Ֆրանսիան և Գերմանիան, Իտալիան և երեք փոքր երկրներ, որոշեցին աշխատել միասին։ Նրանք որոշեցին աշխատել տնտեսական օրակարգի վրա։ 

«Եվ նույն հնարավորությունները ես հիմա տեսնում եմ ձեր տարածաշրջանում։ Դուք գիտեք՝ խոսքը նաև էներգետիկայի մասին է, նաև տրանսպորտի մասին է։ Երբեմն տնտեսական հարաբերությունների միջոցով երկարատև խաղաղությանն ավելի հեշտ է հասնել։ Եվ նաև՝ մեկ շատ կարևոր ուղերձ։ Դուք գիտեք՝ ես իմ սեփական երկրում ապրել եմ պատերազմ։ Այն երկար չէր, բայց դա պատերազմ էր։ Մարդիկ մահանում էին։ Երբ դու չգիտես՝ արդյոք կապրե՞ս, երբ ինքնաթիռները գան, երբ քո գյուղը ռմբակոծվի՝ սա կյանք չէ։ Ես չեմ ուզում, որ որևէ մեկը դա ապրի։ Եւ ահա․ սա իրականում ձեր երկրի և Ադրբեջանի ղեկավարների ներդրումն է, ովքեր կարողացել են բերել այս երկու երկրներին դեպի խաղաղություն։ Սա մեկ քայլ է, բայց, իհարկե, կայուն խաղաղությունը, այսինքն՝ հավերժ, (եթե ասեմ դա մի քիչ ռոմանտիկ ձևով), մի բան է, որի վրա պետք է աշխատի երկու երկրների ամեն քաղաքացի»,- ասել է Կոսը։

Խոսելով Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին՝ եվրոպացի դիվանագետը հայտնել է, որ առաջին կարևոր կետը Հայաստանի տնտեսության զարգացմանն աջակցելն է։

«Նախօրեին ես ստորագրել եմ ևս 140 միլիոն եվրոյի համաձայնագիր, որը կօգնի ձեր բիզնեսներին աճել, և նաև կօգնի ձեր կառավարությանը իրականացնել անհրաժեշտ բարեփոխումները, հատկապես վիզաների ազատականացման ոլորտում։ Սա շատ լավ նորություն է։ Հայաստանը այս պահին միակ  երկիրն է, որի հետ մենք իրականացնում ենք վիզաների ազատականացման գործընթաց։ Բարեփոխումները պետք է իրականացվեն, այնպես որ մենք նաև օգնում ենք կարողությունների կառուցմանը։ Եվ, իհարկե, շատ կարևոր է, որ մենք հետևում ենք ձեր ընտրություններին, որոնք տեղի կունենան հունիսին։ Եվ մենք օգնում ենք ձեր ժողովրդավարությունը դարձնել ավելի դիմակայուն»,- նշել է Կոսը։

Նրա հավաստմամբ՝ ԵՄ-ն աջակցում է Հայաստանի քաղաքացիական հասարակությանը, որն, ըստ նրա, շատ կարևոր վերահսկող մեխանիզմ է, և չի կարող լինել ժողովրդավարություն առանց ազատ և անկախ մեդիայի։

«Եվ, իհարկե, մարդկանց միջև կապերը։ Սա նույնպես մեր ԵՄ–Հայաստան գագաթնաժողովի օրակարգի մաս է, գագաթնաժողովը տեղի կունենա Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից մեկ օր հետո։ Դուք գիտեք՝ շատ հայեր ապրում են Եվրոպայում։ Ես գիտեմ, որ ձեր ժողովուրդը կցանկանար այցելել նրանց։ Ունեն հարազատներ։ Եվ դա նաև լավ է մեզ համար։ Եվրոպան միշտ եղել է տարբեր ազգերի, տարբեր մշակույթների, տարբեր լեզուների խորհրդանիշ։ Ահա թե ինչու մենք այդքան կարևորում ենք ձեր երկիրը։ Բոլոր երկրները, որոնք նախկինում միացել են ԵՄ-ին, անցել են այս գործընթացով․ բարեփոխումները բերում են ներդրումներ, ներդրումները՝ բարեկեցություն, նաև՝ խաղաղություն և ազատություն»,- ասել է Կոսը։

The post Միակ անվտանգ տարածքն իրականում անցնում է Հայաստանով․ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոս first appeared on MediaLab Newsroom-Laboratory.






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net