Добавить новость
123ru.net
World News
Март
2026
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25
26
27
28
29
30
31

Դատախազությունը պահանջում է Բագրատ Գալստանյանին օտարված հատուկ նշանակության տարածքը վերադարձնել ՀՀ-ին

0

ՀՀ գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության հայց է ներկայացրել Բագրատ Գալստանյանի դեմ՝ պահանջում է Գալստանյանին օտարված հատուկ նշանակության տարածքը վերադարձնել ՀՀ-ին:Այս մասին 1lurer.am-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից: 

«2023 թվականի հունիսի 9-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել է, որ Պաշտպանության նախարարությանն անհատույց (մշտական) օգտագործման ամրացված՝ Տավուշի մարզի Բերդ համայնքի Նավուր գյուղի 2-րդ փողոցի 1-ին նրբանցքում գտնվող՝ 1198.09 քմ մակերեսով անշարժ գույքը, որից զորանոցը՝ 621.81 քմ, բնակելի շինությունը՝ 121.77 քմ, քարե շինությունը՝ 66.16 քմ, ճաշարանը՝ 225.7 քմ, պահեստը՝ 39.65 քմ, փայտե տնակը՝ 48 քմ, լոգարանը՝ 27 քմ, փայտե տնակը՝ 48 քմ և հատուկ նշանակության 6.0536 հա հողամասը 2014 թվականի հուլիսի 24-ի պայմանագրով 8.717.184 դրամով օտարվել է Ա.Ս.-ին:

Հետագայում՝ 2017 թվականի հուլիսի 17-ին, Ա.Ս.-ն նշված հատուկ նշանակության հողատարածքը և շինությունները, այդ թվում՝ զորանոցը, ընդամենը 400.000 դրամով օտարել է Վ.Գ.-ին (Բագրատ Գալստանյանին-խմբ.):

Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 2014 թվականի հուլիսի 4-ին տրված միասնական տեղեկանքի և Վ.Գ.-ի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի ուսումնասիրությամբ պարզվել է, որ վկայակոչած պայմանագրով օտարված հողամասը օտարման պահին և առ այսօր ըստ նպատակային նշանակության հանդիսանում է հատուկ նշանակության հողամաս:

Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն` արգելվում է քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող այն հողամասերը, որոնք հատուկ նշանակության հողեր են: Քաղաքացիական օրենսգրքի 209-րդ հոդվածի 2-րդ մասի և Հողային օրենսգրքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ արգելվում է օտարել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող այն շենքերը կամ շինությունները, որոնք գտնվում են այնպիսի հողամասերի վրա, որոնց սեփականության իրավունքով փոխանցումն արգելված է օրենքով: Նման շենքերը կամ շինությունները կարող են տրամադրվել օգտագործման կամ կառուցապատման իրավունքով:

Վերոհիշյալ հոդվածների բովանդակային վերլուծությունից հետևում է, որ հատուկ նշանակության հողերը և դրանց վրա կառուցված շենքերն ու շինությունները չեն կարող լինել սեփականության իրավունքով այլ անձի փոխանցման առարկա, ուստի ենթակա չեն օտարման:

Քաղաքացիական օրենսգրքի 282-րդ հոդվածի կարգավորումներին համապատասխան, նկատի ունենալով, որ հատուկ նշանակության հողամասի և դրա վրա առկա զորանոցի նկատմամբ օրենքի ուժով չէր կարող ծագել Վ.Գ.-ի սեփականության իրավունքը, ուստի  2026 թվականի մարտի 16-ին Գլխավոր դատախազությունը հայց է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Վ.Գ.-ի՝ պահանջելով  Տավուշի մարզի Բերդ համայնքի Նավուր գյուղի 2-րդ փողոցի 1-ին նրբանցքի 1-ին փակուղու թիվ 1 հասցեում գտնվող հատուկ նշանակության 6.0536 հա հողամասը և դրա վրա առկա՝ 39.78 քմ մակերեսով բնակելի շինությունը, 30.06 քմ մակերեսով քարե շինությունը, 696.01 քմ մակերեսով զորանոցը, 344.93 քմ մակերեսով ճաշարանը, 35.4 քմ մակերեսով պահեստը, 77.24 քմ մակերեսով փայտե տնակը, 26.84 քմ մակերեսով օժանդակ շինությունը վերադարձնել Հայաստանի Հանրապետության սեփականությանը:

Միաժամանակ Գլխավոր դատախազությունը դեռևս 2023 թվականի նոյեմբերի 14-ին հայց էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան ընդդեմ  Ա.Ս.-ի և երրորդ անձանց, այդ թվում՝ Վ.Գ.-ի՝ առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով: Նշված հայցով կիրառվել է հայցային վաղեմություն, սակայն Գլխավոր դատախազության կողմից վճիռը բողոքարկվել է վերաքննության կարգով»,- հայտնեցին Դատախազությունից:

The post Դատախազությունը պահանջում է Բագրատ Գալստանյանին օտարված հատուկ նշանակության տարածքը վերադարձնել ՀՀ-ին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net