Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածուն կլինի Ռոբերտ Քոչարյանը
«Հայաստան» դաշինքը խորհրդարանական ընտրություններին կմասնակցի Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Հետաքրքիր ձևակերպում տվեց Աննան՝ Հայաստանի երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու, ասեցի՝ կարո՞ղ է ճիշտ բան չենք անում։ Փաստորեն, դա ինձ համար պաշտոնի բարձրացում չէ, այլ իջեցում է, բայց հայրենիքի համար պատրաստ ենք ամեն ինչի»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։
«Հայաստան» դաշինքը Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ ԱԺ ընտրություններին մասնակցել է նաև 2021 թվականին, ստանալով 269 481 ձայն (21.09 տոկոս):
Խորհրդարանական հերթական ընտրությունը տեղի կունենա 2026 թվականի հունիսի 7-ին։
The post Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածուն կլինի Ռոբերտ Քոչարյանը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
