Իսրայելի զինուժը հայտնել է Իրանի սպանված հոգևոր առաջնորդի օդանավը ոչնչացնելու մասին
Իսրայելի զինված ուժերը հայտարարել են, որ մարտի 16-ին ոչնչացրել են Իրանի սպանված հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին սպասարկող ինքնաթիռը։ Ինչպես հաղորդում է Al Jazeera-ն, այս մասին նշվում է իսրայելական բանակի Telegram-յան հայտարարության մեջ։
Հաղորդագրության համաձայն՝ «ճշգրիտ հարվածի» արդյունքում ոչնչացվել է մայրաքաղաք Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանում գտնվող Խամենեիին սպասարկող օդանավը։ Իսրայելական կողմի տվյալներով՝ այդ ինքնաթիռից օգտվել են ինչպես Ալի Խամենեին, այնպես էլ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Իսրայելական կողմը նշել է, որ օդանավի ոչնչացումը խաթարում է Իրանի ղեկավարության՝ գործողությունները համակարգելու հնարավորությունները։
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին սպանվել էր փետրվարի 28-ին՝ Իսրայելի և ԱՄՆ-ի զինված ուժերի հարձակման հետևանքով։ Նրա պաշտոնում նրան փոխարինել է որդին՝ Մոջթաբա Խամենեին։
The post Իսրայելի զինուժը հայտնել է Իրանի սպանված հոգևոր առաջնորդի օդանավը ոչնչացնելու մասին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
