Թուրքիան իրանական հրթիռ է խոցել, զգուշացրել՝ իրավունք ունի պատասխանել
Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ Իրանից արձակված բալիստիկ հրթիռը, որը անցել էր Սիրիայով և Իրաքով և ուղղված էր թուրքական օդային տարածք, ոչնչացվել է ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության համակարգերի կողմից։
Գերատեսչությունը նշել է, որ Թուրքիան «ունակ է ապահովել իր տարածքի և քաղաքացիների անվտանգությունը»՝ անկախ նրանից, թե որտեղից է գալիս սպառնալիքը։
Հայտարարությունում նշվում է, որ Թուրքիան իրեն իրավունք է վերապահում պատասխանել իր վրա ուղղված ցանկացած թշնամական գործողության։...
