Добавить новость
123ru.net
World News
Январь
2026
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Թմբուկներ, սրտիկներ ու խաղաղության իմիջ․ քաղտեխնոլոգը՝ Փաշինյանի նոր կերպարի և քարոզչական մեթոդների մասին

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը

– Պարո՛ն Բադալյան, Նիկոլ Փաշինյանը բոլորիս «հրավիրում է պարահրապարակ»: Նա կարծեք սրտիկով ողջույնը հիմա էլ փոխարինել է թմբուկովներով, ի՞նչ նպատակ է հետապնդում այս ամենով Փաշինյանը:

– Սրտիկները ևս շարունակվում են, իսկ թմբուկները նոր են, որն արդեն նախընտրական քարոզչության տրամաբանությունից է բխում՝ երգ, ուրախություն, որն ամբողջովին տեղավորվում է «պատերազմ չկա, խաղաղություն է» կոնտեքստում: Չմոռանաք նաև, որ թմբուկ էր նվագում նաև նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, որը համակրանք ուներ որոշակի սոցիալական շրջանակի, մանավանդ կանանց ու աղջիկների շրջանում: 

Կարեն Կարապետյանի կերպարը՝ իր հագուկապով, տեխնոլոգիական տեսանկյունից շատ զգուշորեն բերում դնում են վարչապետի վրա: Կարեն Կարապետյանի այդ հմայքի գրավչությունը թաքնված կերպով դնում են վարչապետի վրա, դա մշակված, իմիջային քայլ է, որը փոխում է նաև վարչապետի կերպարը, որովհետև վարչապետ, որը Եկեղեցու դեմ է գնում, Արցախն է կորցնում, հիմա դառնում է եվրոպական, գրավիչ, խաղաղություն ու ժպիտ պարգևող անձ: Սա իր նախընտրական քարոզչությունն է, քանի որ այն արդեն սկսվել է, ամեն դեպքում կարիք կա էական փոփոխություն մտցնել իր իմիջում, հիմա դրա վրա է աշխատում: 

– Թիրախային հատուկ խումբ՝ որպես այդպիսին, ընտրե՞լ է Նիկոլ Փաշինյանը:

– Նա ունի ընդգծված ընտրազանգված, միջուկային ընտրազանգված, որն ամեն դեպքում իրեն է ընտրելու, բայց այս կերպարով նա ուզում է իր ընտրազանգվածը լայնացնել, ոչ թե ինչ-որ հատուկ թիրախ է ընտրել: Նա ունի իր ընտրազանգվածը, հիմա ուզում է լայնացնել, թե ի՛նչ աստիճանի կլայնացնի՝ ցույց կտա ժամանակը: Այդ լայնացման մաս կարող են դառնալ այն կանայք ու աղջիկները, որոնց մեջ Կարեն Կարապետյանի նկատմամբ նոստալգիա կա, տատանվող զանգված է, իսկ Նիկոլ Փաշինյանը հիմա փորձում է այդ զանգվածը բերել դեպի իրեն, սա է իր թիրախային լրացուցիչ խումբը: 

– Ձեր գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանն էական տագնապներ ունի՞, որ իր ընտրազանգվածը մինչև ընտրություններ կարող է նվազել:

– Չեմ կարող ասել, բայց հաշվի առնելով Հայաստանում ձևավորված այն ավանդույթը, որ քվեարկությունը պետք է հաղթես մինչև ընտրությունը, որովհետև եթե մինչ այդ չհաղթեցիր, մնաց միայն քվեարկության օրը, ապա դու այդ օրը հաղթելու շատ քիչ հավանականություն ունես։ Չմոռանանք Կալասի հայտարարությունը, որ Հայաստանում պետք է անցկացնել մոլդովական սցենարը, իսկ այդ սցենարով չի նախատեսվում ընդդիմության հաղթանակ, այլ՝ իշխող քաղաքական ուժի ինչ-որ չափով վերարտադրություն, ինչը եղավ Մոլդովայում:

– Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը հիմա աշխատում է մինչև ընտրություննե՞րը այդ հաղթանակը գրանցել:

– Չէ, հաղթանակ պետք է գրանցի ընդդիմությունը մինչև ընտրություններ, իսկ ինքը մինչև ընտրություններ հաղթանակ կարող է գրանցել, եթե որոշակի ընդդիմադիր ուժեր հաղթանակ չգրանցեն, այդ պարագայում կարող ենք ասել, որ նա մինչև քվեարկությունը հաղթանակ գրանցեց:

– Պարո՛ն Բադալյան, Ձեր կարծիքով՝ այս նախընտրական հաղորդակցման ձևաչափը որքանո՞վ կարող է արդյունավետ լինել իշխանության համար։

– Դա պետք է սոցիոլոգիական հարցումներով ճշտել, նրանք, ովքեր խորհուրդ են տվել, գուցե հաշվարկել են, որ ինչ-որ չափով կաշխատի: Չպետք է մտածել, որ նա զուտ կրկնում է Կարեն Կարապետյանին, նա որոշակի տարրեր է վերցնում այնտեղից, իրականացնում է իմիջի ռեբրենդինգ, որի համար էլ այդ դետալները վերցնում է, որպեսզի նոստալգիկ տրամադրություններ ունեցող ընտրազանգվածի մի մասը բերի դեպի իրեն: Նա ամբողջովին չի կրկնում, վերցնում է որոշակի տարրեր, բայց ընդհանուր իր իմիջի փոփոխություն է տեղի ունենում, իր նախկին իմիջը ջարդում է ցիլինդր դնելով, որովհետև եթե դու իմիջ ես փոխում, ապա պետք է կոմպլեքս մոտենաս այդ հարցին: 

Իսկ այդ դիսկո-համերգը, որ կազմակերպում է, մարդկանց է հրավիրում, ամբողջովին տեղավորվում է նախընտրական քարոզչության շրջանակում՝ ուրախ ենք, երջանիկ ենք, խաղաղություն է: Պարենք, ուրախանանք, սրտիկներ տանք, այսինքն՝ այդ ամենը տեղավորվում է խաղաղության տրամաբանության շրջանակում: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Թմբուկներ, սրտիկներ ու խաղաղության իմիջ․ քաղտեխնոլոգը՝ Փաշինյանի նոր կերպարի և քարոզչական մեթոդների մասին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net