Կիևի դատարանը Տիմոշենկոյի նկատմամբ խափանման միջոց է ընտրել
Կիևի դատարանն այսօր խափանման միջոց է ընտրել Ուկրաինայի նախկին վարչապետ, ընդդիմադիր «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոյի նկատմամբ։
Դատարանի որոշմամբ՝ Տիմոշենկոն կմնա ազատության մեջ՝ 33 միլիոն հրիվնա (մոտ 760 հազար ԱՄՆ դոլար) գրավի դիմաց։ Միևնույն ժամանակ նրան արգելվել է լքել Կիևի տարածքը, ինչպես նաև շփվել խորհրդարանի մի քանի տասնյակ պատգամավորների հետ։
Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոն Տիմոշենկոյին մեղադրում է կարևոր քվեարկություններից առաջ իշխող մեծամասնության ներկայացուցիչներին կաշառելու փորձերի մեջ։ Նախկին վարչապետը ներկայացված մեղադրանքները չի ընդունում։
The post Կիևի դատարանը Տիմոշենկոյի նկատմամբ խափանման միջոց է ընտրել first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
