Добавить новость
123ru.net
World News
Январь
2026
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Իրանում համազգային բողոքների զոհերի թիվը հասել է առնվազն 2 հազարի. իրավապաշտպաններ. Associated Press (AP)

0

Իրանում համազգային բողոքի ցույցերի ընթացքում զոհերի թիվը երեքշաբթի կտրուկ աճել է՝ հասնելով առնվազն 2,000-ի: Այս մասին տեղեկացնում է AP-ն՝ հղում անելով իրավապաշտպաններին։ Միաժամանակ, իրանցիները, ըստ հաղորդումների, օրերի ընդմիջումից հետո առաջին անգամ հնարավորություն են ստացել արտերկիր զանգեր կատարել, այն բանից հետո, երբ իշխանությունները բռնաճնշումների ընթացքում խզել էին հաղորդակցությունները, անջատել ինտերնետը։

Զոհերի թվի մասին տվյալները հրապարակել է ԱՄՆ-ում գործող Human Rights Activists News Agency-ն՝ նշելով, որ նման մասշտաբի զոհեր Իրանում վերջին տասնամյակների բողոքների ընթացքում չեն արձանագրվել՝ հիշեցնելով 1979 թվականի Իսլամական հեղափոխության շրջանի քաոսը։ Ցույցերը, որոնք սկսվել էին երկրի վատթարացող տնտեսական վիճակի դեմ դժգոհությունից, արագորեն ուղղվել են նաև թեոկրատական կառավարման դեմ՝ թիրախավորելով հատկապես 86-ամյա գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիին։

Ըստ իրավապաշտպանների՝ ավելի քան երկու շաբաթ տևող բողոքների ընթացքում զոհվածներից 1,847-ը ցուցարարներ են, 135-ը՝ կառավարության կողմնակից կամ պետական կառույցների հետ առնչություն ունեցող անձինք։ Նշվում է նաև 9 երեխայի սպանության և ևս 9 քաղաքացու մահվան մասին, որոնք, ըստ կազմակերպության, չեն մասնակցել բողոքներին։ Նույն աղբյուրի տվյալներով՝ ավելի քան 16,700 մարդ ձերբակալվել է։

Ինտերնետի և կապի սահմանափակումների պայմաններում ցույցերի իրական մասշտաբը գնահատելը դժվարացել է։ Նշվում է, որ AP-ն չի կարողացել անկախ կերպով հաստատել զոհերի թիվը, իսկ Իրանի իշխանությունները մինչ այս պահը ընդհանուր թվեր չեն հրապարակել։

Վկաները հաղորդել են Թեհրանի կենտրոնում անվտանգության ուժերի խիստ ներկայության, այրված պետական շենքերի, վնասված բանկոմատների և փողոցներում մարդկանց սակավության մասին։ Ըստ նրանց՝ տեքստային հաղորդագրությունները դեռ չեն աշխատում, ինտերնետից հասանելի են միայն կառավարության կողմից թույլատրված տեղական կայքերը, իսկ արտաքին աշխարհին կապը հիմնականում փակ է մնացել։ Նշվում է նաև, որ ուժայինները կարող են որոնել Starlink-ի սարքեր՝ բնակարաններում խուզարկություններ իրականացնելով, իսկ քաղաքում երբեմն կանգնեցվում են անցորդներ՝ պատահական ստուգումների համար։

Խամենեին, պետական հեռուստատեսությամբ տարածված հայտարարությունում, բարձր է գնահատել երկուշաբթի օրը տեղի ունեցած իշխանամետ ցույցերը՝ դրանք ներկայացնելով որպես ուղերձ արտաքին ուժերին։ Պետական հեռուստատեսությունը ցուցադրել է նաև բազմահազարանոց ամբոխի հնչեցրած հակաամերիկյան և հակաիսրայելական կոչեր։ Իրանի գլխավոր դատախազությունը նախազգուշացրել է, որ բողոքի ակցիաներին մասնակցող անձինք կարող են համարվել «Աստծո թշնամի», ինչը մահապատժի հոդված է։

Այս ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը ցանկանում է բանակցել Վաշինգտոնի հետ, և միաժամանակ զգուշացրել է, որ կարող է դիտարկել նաև ռազմական տարբերակ՝ «խաղաղ ցուցարարներին պաշտպանելու» հիմնավորմամբ։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում ասել է, որ կապը շարունակվում է ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ, սակայն ընդգծել է, որ կողմերի դիրքորոշումների միջև «խորը անհամատեղելիություննե» կան։

Թրամփը նաև հայտարարել է՝ Իրանի հետ առևտուր իրականացնող երկրները կարող են ենթարկվել 25% մաքսատուրքի, որը, նրա խոսքով, ուժի մեջ է մտնում «անմիջապես»։ Իրանի իշխանությունները, երկրի խորհրդարանի նախագահի միջոցով, նախազգուշացրել են, որ ուժի կիրառման դեպքում ԱՄՆ զինուժն ու Իսրայելը կարող են դիտարկվել որպես «օրինական թիրախներ»։

The post Իրանում համազգային բողոքների զոհերի թիվը հասել է առնվազն 2 հազարի. իրավապաշտպաններ. Associated Press (AP) first appeared on MediaLab Newsroom-Laboratory.






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net