Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակում է գործունեությունը՝ բախումների ֆոնին
Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակում է իր գործունեությունը՝ ծառայություններ մատուցելով ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներին, հայտնում է հյուպատոսությունը քաղաքում բախումների ֆոնին:
Հյուպատոսությունը նաև ներկայացրել է իր հետ կապվելու միջոցները:
Հալեպում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ, ևս մի քանիսը վիրավորվել են, հաղորդել են պետական լրատվամիջոցները:
Բախումներ ընթանում են կառավարական և քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժերի միջև:
