Добавить новость
123ru.net
World News
Январь
2026
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Աշխարհի տարբեր երկրների արձագանքը՝ Վենեսուելայի շուրջ զարգացումներին և ԱՄՆ գործողություններին

0

Վենեսուելայում ստեղծված լարված իրավիճակին և ԱՄՆ նախագահի Դոնալդ Թրամփի հայտարարությանը, ըստ որի՝ Միացյալ Նահանգները «լայնածավալ հարված է հասցրել» երկրին, իսկ նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը, «կալանավորվել և տեղափոխվել են երկրի սահմաններից դուրս», միջազգային հարթակներում հաջորդել են բազմաբնույթ հայտարարություններ։ Արձագանքները հավաքել և հրապարակել է «Reuters» միջազգային գործակալությունը։

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ԱՄՆ-ը «զինված ագրեսիա է իրականացրել» Վենեսուելայի նկատմամբ, ինչը, նրա խոսքով, «խորը մտահոգիչ և դատապարտելի է»․ Լավրովը կարևորել է լարվածության հետագա էսկալացիան կանխելու և իրավիճակից դուրս գալու խաղաղ ուղիներ որոնելու անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ Լատինական Ամերիկան պետք է մնա խաղաղության գոտի, իսկ Վենեսուելայի ժողովուրդը պետք է ունենա իր ճակատագիրը ինքնուրույն որոշելու իրավունք։

ԵՄ արտաքին քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարել է, որ Եվրամիությունը ուշադիր հետևում է զարգացումներին՝ հիշեցնելով, որ ԵՄ-ն բազմիցս նշել է Մադուրոյի լեգիտիմության խնդիրը, սակայն միաժամանակ ընդգծել է, որ ցանկացած քայլ պետք է իրականացվի միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության սահմաններում։ Նա կողմերին կոչ է արել ցուցաբերել զսպվածություն։

Չիլիի նախագահ Գաբրիել Բորիչը դատապարտել է ԱՄՆ ռազմական գործողությունները և հայտարարել, որ իր երկիրը պաշտպանում է ուժի չկիրառման և պետությունների ինքնիշխանության սկզբունքները՝ կողմ լինելով բացառապես խաղաղ լուծման։

Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն ևս մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ՝ մերժելով ցանկացած միակողմանի ռազմական գործողություն, որը կարող է վտանգել քաղաքացիական բնակչությանը, և առաջարկել հրավիրել ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ։

Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեյին հայտարարել է, որ «արտաքին ճնշման պայմաններում անհրաժեշտ է դիմակայել և չխոնարհվել թշնամու առաջ»:

Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը կոչ է արել դեէսկալացիայի և բանակցային լուծման՝ նշելով, որ Մադրիդը պատրաստ է հանդես գալ միջնորդությամբ։

Տրինիդադ և Տոբագոյի վարչապետ Քամլա Պերսադ-Բիսեսարը ընդգծել է, որ իր երկիրը չի մասնակցում որևէ ռազմական գործողության և մտադիր է պահպանել խաղաղ հարաբերություններ Վենեսուելայի ժողովրդի հետ։

Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ռոդերիք Կիզևետերը գործողությունները որակել է որպես «վերադարձ ուժի քաղաքականությանը», ինչը, ըստ նրա, խաթարում է վստահությունը Միացյալ Նահանգների հանդեպ։

Մեծ Բրիտանիայի «Ռեֆորմ» կուսակցության առաջնորդ Նայջել Ֆարաջը հայտարարել է, որ գործողությունները «հակասում են միջազգային իրավունքին», թեև իր մեկնաբանության մեջ ընդգծել է, որ դրանք «կարող են ազդեցություն ունենալ Չինաստանի և Ռուսաստանի հաշվարկների վրա»։

Իտալիայի նախկին վարչապետ Ջուզեպպե Կոնտեն ԱՄՆ քայլերը գնահատել է որպես «միջազգային իրավունքի բացահայտ խախտում»՝ նախազգուշացնելով վտանգավոր նախադեպի մասին։

Ինդոնեզիայի ԱԳՆ ներկայացուցիչ Յվոնն Մևենկանգը շեշտել է քաղաքացիական անձանց պաշտպանության և բանակցային ճանապարհով լուծման անհրաժեշտությունը:

Բելառուսի ԱԳՆ-ն հայտարարել է, որ «դատապարտում է զինված միջամտությունը» և աջակցում է Վենեսուելայի «օրինական կառավարությանը»՝ ընդգծելով, որ երկրի ժողովուրդն ունի իր ճակատագիրը ինքնուրույն որոշելու անխախտ իրավունք։

The post Աշխարհի տարբեր երկրների արձագանքը՝ Վենեսուելայի շուրջ զարգացումներին և ԱՄՆ գործողություններին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net