Добавить новость
123ru.net
World News
Январь
2026
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Վենեսուելայում արտակարգ դրություն. Կարակասում պայթյուններ, իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ին

0

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն արտակարգ դրություն է հայտարարել՝ հայտարարելով, որ Միացյալ Նահանգները հարվածել է երկրի քաղաքացիական և ռազմական օբյեկտներին մի շարք նահանգներում։ Ինչպես հաղորդում են միջազգային լրատվական գործակալությունները, շաբաթ առավոտյան Կարակասում լսվել են ուժեղ պայթյուններ և նկատվել են ցածր բարձրությամբ թռչող օդանավեր։ Քաղաքի հարավային հատվածում, մեծ զինվորական բազայի մոտ, էլեկտրամատակարարումը խափանվել է։

Կառավարության հայտարարության մեջ նշվում է, որ հարվածներ են հասցվել մայրաքաղաքում, ինչպես նաև Միրանդա, Արագուա և Լա Գուաիրա նահանգներում։ Մադուրոն կոչ է արել երկրի սոցիալական ու քաղաքական ուժերին «ակտիվացնել մոբիլիզացիոն ծրագրերը» և դուրս գալ փողոց՝ «մերժելու կայսերական հարձակումը»։

Միաժամանակ, ԱՄՆ-ը առայժմ պաշտոնական մեկնաբանություն չի արել, սակայն ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ՝ CBS News-ը և Fox News-ը, անանուն աղբյուրներին հղումով հայտնում են, որ Վաշինգտոնը իրականացրել է հարվածներ Վենեսուելայի տարածքում։

Պայթյունների հետևանքով զինվորական ստորաբաժանումներ և զրահատեխնիկա են տեղակայվել Կարակասի Միրաֆլորեսի նախագահական պալատի շրջակայքում։ Տեղական լուսանկարներում երևում են նաև քաղաքացիներ, որոնք տարհանում են բնակարանները պալատին մոտակայքում։

Պայթյուններից կարճ առաջ ԱՄՆ Ֆեդերալ ավիացիոն վարչությունը արգելել էր ամերիկյան քաղաքացիական թռիչքները Վենեսուելայի օդային տարածքում՝ «զինվորական գործողությունների հետ կապված վտանգների» պատճառով։

ԱՄՆ-ի հնարավոր հարձակումն ընդդեմ Վենեսուելայի միջազգային փորձագետները կապում են միաժամանակ մի քանի գործոնի հետ․ Վաշինգտոնը տարիներ շարունակ Մադուրոյի իշխանությանը դիտարկում է որպես ոչ լեգիտիմ և փորձում է ուժեղացնել քաղաքական ճնշումը ռեժիմի վրա, գործողությունները ներկայացնելով թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում։ Բացի այդ, հարցը ունի էներգետիկ ու աշխարհաքաղաքական ենթատեքստ․ Վենեսուելան հսկայական նավթային պաշարներ ունի և սերտ հարաբերություններ է պահպանում ԱՄՆ-ի մրցակից երկրների՝ Ռուսաստանի, Չինաստանի, Կուբայի և Իրանի հետ, ինչի հետևանքով տարածաշրջանում ձևավորվում է ազդեցության պայքար։ Միաժամանակ, վերլուծաբանները չեն բացառվում նաև ներքաղաքական դրդապատճառներ ԱՄՆ-ում՝ ուժի ցուցադրում և արտաքին քաղաքական ներկայության ամրապնդում։

The post Վենեսուելայում արտակարգ դրություն. Կարակասում պայթյուններ, իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net