Добавить новость
123ru.net
World News
Декабрь
2025

Շտապօգնության կանչերը կարող են փոխանցվել ընտանեկան բժիշկներին․ Անուշ Պողոսյանը՝ նոր կարգավորման և հնարավոր ռիսկերի մասին

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը 

– Տիկի՛ն Պողոսյան, 2026-ի հունվարից առողջապահության ոլորտում համընդհանուր ապահովագրությունից զատ՝ ևս մեկ փոփոխություն է արվելու շտապօգնության կանչերի մասով: «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի նախագծի 1-ին հավելվածում ներկայացված են այդ փոփոխությունները: Ըստ այդմ՝ կախված հիվանդի ծանրության աստիճանից՝ կամ կմոտենա շտապօգնությունը, կամ ընտանեկան բժիշկը: Ի՞նչ ազդեցություն է ունենալու այս փոփոխությունը ոլորտի ու հիվանդների վրա:

– Մի իրավակարգավորում են տալիս, որ շտապօգնության բավականին մեծ բեռ դնում է տեղամասային թերապևտների, ընտանեկան բժիշկների ու մանկաբույժների վրա: Նշված են տասը խումբ դեպքեր, որոնց ժամանակ շտապօգնության կանչը փոխանցվելու է տեղամասային թերապևտներին, ընտանեկան բժիշկներին ու մանկաբույժներին, որտեղ հավաքագրված է տվյալ կանչ տվող բնակիչը: Ավելի պարզ ասած՝ շտապօգնության օպերատորները կանչն ընդունելիս պետք է տեսակավորեն կանչը ու այն համապատասխանաբար փոխանցեն տվյալ մասնագետին: 

Նշված ժամանակահատված կա՝ 120 րոպեում, այսինքն՝ երկու ժամում պետք է լուծվի կանչ տվողի խնդիրը, այսինքն՝ տնային կանչ կազմակերպեն: Սա անհնար է կիրառել հատկապես մարզերում, որովհետև գյուղական ամբուլատորիաները, որոնք սպասարկում են 5-6, երբեմն՝ 10 գյուղ, հնարավորություն չունեն, մեքենաներ չունեն, որպեսզի կարողանան մի կետից հասնել մյուսը, ֆիզիկապես դա հնարավոր չէ։ Դիցուք՝ Վարդենիսում մենք ունենք Գեղամասար ամբուլատորիան, որը 60 կմ շառավղով բժշկական օգնություն է սպասարկում, երկու ժամում ո՞նց է հասնելու: 

Այս փոփոխության առաջին ու ամենավտանգավոր խնդիրը լինելու է այն, որ օպերատորի կողմից իրավիճակի գնահատումը հաճախ լինելու է ոչ ճիշտ ու ամբողջական, որի հետևանքով մենք կորցնելու ենք հիվանդի կյանքի համար անհրաժեշտ րոպեները, որովհետև կա իրավական կարգավորում՝ երկու ժամ, իսկ, եթե օրվա վերջում է՝ հաջորդ օրը: 

Հաջորդ խնդիրը, որ ուղղակի հնարավորություն չեն ունենալու հասնել հիվանդի տուն: Ընտանեկան բժշկի ուսերին են թողնում խնդիրը՝ առանց նրան անհրաժեշտ հնարավորություններ տալու։ Օրինակ՝ ասում են, որ եթե նախորդ կանչի ժամանակ հիվանդին առաջարկվել է տեղափոխվել հիվանդանոց, իսկ նա հրաժարվել է, ապա հաջորդ կանչը շտապօգնությունը չի սպասարկելու, տալու է ընտանեկան բժշկին, բայց նա այդ կանչը սպասարկելու տեխնիկական հնարավորությունները չունի: Մենք շտապօգնությունում ունենք պարտադիր դեղորայքային արկղի ծավալ, որտեղ կան և՛ նարկոտիկ անալգետիկներ, և՛ հոգեմետներ, և՛ հակացուցումները այլ պրեպարատների, որ չունեն ընտանեկան բժիշկները: Այսինքն՝ եթե անգամ բժիշկը հասնի հիվանդին, բուժօգնության ամբողջ ծավալով չի կարող ապահովել: 

Նմանատիպ բազմաթիվ խնդիրներ են առաջանալու, որի հետևանքով տուժելու են բացառապես մեր հիվանդները ու բժիշկները: Տեսեք՝ ասում են, թե շատ են լինում անհարկի կանչեր, 37 աստիճան ջերմությունով անգամ կանչ են տալիս, եթե հիվանդը չունի ոչ մի խնդիր, բայց ունի հիպոխոնդրիա, որի համար էլ կանչ է տալիս, դա առողջապահական խնդիր է: Այսինքն՝ մեղադրել հիվանդին անհարկի կանչ տալու համար ու այդ պատճառաբանությամբ չսպասարկել, մեղմ ասած, ճիշտ չէ: 

Եթե որոշել են այսպիսով բեռնաթափել շտապօգնության ծանրաբեռնվածությունը, ապա պետք է ունենային նախաբժշկական ծառայություններ, ինչպես արվում է ամբողջ աշխարհում, փոքր մեքենաներով նախաբժշկական օգնություն են ցուցաբերում, այլ ոչ թե ծանրությունը դնեին ընտանեկան բժիշկների վրա, որը չի կատարվելու, ու հիվանդներն են տուժելու: 

– Տիկի՛ն Պողոսյան, ստացվում է, որ կանչ տալիս պետք է մանրամասնորեն նկարագրվեն հիվանդի գանգատները, ու պետք է օպերատո՞րը որոշի, թե կանչը ում է փոխանցում:

– Այո՛, այո՛: 

– Իսկ այդ օպերատորները մասնագիտությամբ բժի՞շկ են:

– Երևանում օպերատորները հիմնականում բուժքույր են, իսկ մարզերում, եթե արդեն փոփոխություն չեն արել, հիմնականում բուժքույր էլ չեն: Օպերատորի գործը մինչ այսօր եղել է կանչ ստանալը ու այն բրիգադին փոխանցելը, իսկ այսօր արդեն ստացվում է, որ հեռախոսից այն կողմ նստած անձը պետք է տեսակավորի կանչը, իսկ այս պարագայում օպերատորը պետք է պարտադիր մասնագիտական կրթություն ունենա, բայց օնլայն ախտորոշում տալիս անգամ բժիշկը կարող է սխալվել: Օրինակ՝ շաքարային դիաբետով հիվանդների, որոնք ունեն խոր արտահայտված նեյրոպաթիաներ, կյանքին վտանգ սպառնացող իրավիճակները, օրինակ՝ սրտամկանի ինֆարկտը, կարող են ուղեկցվել առանց ցավային ախտանշանի: Այս դեպքում դժվար է լինելու ախտորոշում տալ, ու ստացվում է, որ խաղալու ենք այդ մարդու կյանքի հետ: Զանգելու են ասեն՝ շնչարգելություն ունենք, կանչը փոխանցելու են ընտանեկան բժշկին, բայց դա կարող է սրտամկանի ինֆարկտի ախտանշան լինել: Այսինքն՝ էլի եմ կրկնում, մենք այս ձևով անլուրջ մոտեցում ենք ցուցաբերում մեր բնակչությանը:

– Իսկ հիվանդի բարեկամը կարո՞ղ է առանց կանչ տալու, հիվանդին միանգամից հիվանդանոց տեղափոխել:

– Այստեղ էլ են խնդիր առաջացրել, ասում են՝ միայն շտապ ու անհետաձգելի դեպքում ապահովագրվածը կարող է դիմել հիվանդանոց, իսկ մնացած այլ դեպքերում պետք է պարտադիր լինի ընտանեկան բժշկի ուղեգրով: Այսինքն՝ հարազատը կտանի հիվանդանոց, այնտեղ կախտորոշեն, որ դա շտապ ու անհետաձգելի չէ, կամ նորից կուղարկեն ընտանեկան բժշկի մոտ, կամ պետք է ասեն՝ մեր ծառայությունները վճարովի են, այսինքն՝ ամեն ինչ անելու են, որպեսզի հիվանդը վճարի:

– Տիկի՛ն Պողոսյան, եթե ամփոփենք, ապա այս երկու կարևոր նորամուծությունները ի՞նչ ազդեցություն են ունենալու առողջապահության ոլորտի վրա:

– Մեկ բառով կարող եմ ասել՝ քաոս: Այս նոր փոփոխությամբ՝ շտապօգնությունն այնքան էլ շտապ չի դառնում, մեկ սահմանափակում ևս կա, որ շտապօգնությունը մեկ բնակչին տարվա մեջ սպասարկելու է ութ անգամ, դրանից ավելը լինելու է վճարովի, կամ չեն սպասարկելու: Վճարի մասով դեռ կարգավորում չկա, բայց մենք գիտենք, որ կան հիվանդներ, որոնք պարբերաբար ունենում են օգնության կարիք, օրինակ՝ երևանյան հիվանդություն ունեցողները, էպիլեպսիկները և այլն: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Շտապօգնության կանչերը կարող են փոխանցվել ընտանեկան բժիշկներին․ Անուշ Պողոսյանը՝ նոր կարգավորման և հնարավոր ռիսկերի մասին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net