Ձերբակալվել է Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանի աշխատակից. Factor.am
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի մեկ աշխատակից է ձերբակալվել կաշառք ստանալու մեղադրանքով: Այս մասին Factor.am-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից: Թե ինչ վարույթի շրջանակում է ձերբակալվել համայնքային աշխատակիցը և որ բաժնից է` կոմիտեից չեն մանրամասնում:
«Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը երկու ամիս ժամկետով։ Նույն քրեական վարույթի շրջանակում քրեական հետապնդումներ են հարուցվել ևս երկու անձի նկատմամբ՝ կաշառք ստանալու և կաշառք տալու համար»,- փոխանցեցին կոմիտեից:
The post Ձերբակալվել է Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանի աշխատակից. Factor.am first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
