Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտել է եկեղեցու նկատմամբ իրականացվող «ապօրինի ճնշումները». Մայր Աթոռ
Նոյեմբերի 4-7-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը։ Նիստերը վարել է Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Մայր Աթոռի տարածած հաղորդագրությունում նշվում է. «Գերագույն հոգևոր խորհուրդը խստորեն դատապարտեց Եկեղեցու և եկեղեցականների իրավունքների նկատմամբ իրականացվող բացահայտ ապօրինի ոտնձգություններն ու ճնշումները: Արձանագրվեց նաև, որ եկեղեցականներին...
