Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել ղազախական ցորենի առաջին խմբաքանակը
Կառավարության փոխանցմամբ՝ Հայաստան է ժամանել հացահատիկով բեռնված գնացքը, որն անցել է Ղազախստան, Ռուսաստան, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան երկաթուղային ուղով։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ասաց. «Հայ-վրացական սահմանը հատելով Հայաստան է տեղափոխվել ղազախական ցորենի առաջին խմբաքանակը՝ 1000 տոննա ընդհանուր քաշով։ Սա կարևոր իրադարձություն է, որովհետև ցորենի խմբաքանակը Հայաստան է տեղափոխվել անցնելով Ռուսաստանի, Ադրբեջանի, Վրաստանի տարածքներով։ Սա հնարավոր եղավ...
