Reuters. «Իսրայել-Սիրիա բանակցությունները տապալվել են»
Reuters գործակալության տեղեկություններով՝ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Իսրայելի և Սիրիայի միջև վերջին ամիսներին ընթացող բանակցությունները հայտնվել են փակուղում։ Այս մասին գործակալությանը տեղեկացրել են բանակցությունների ընթացքին ծանոթ միանգամից չորս աղբյուրներ։
Դրանց համաձայն՝ Դամասկոսի և Թել-Ավիվի շփումները անարդյունք են ավարտվել իսրայելական կողմի՝ բանակցությունների ավարտական փուլում ներկայացրած նոր պահանջի պատճառով։
Reuters-ի պնդմամբ՝ Նեթանյահուի կառավարությունը սիրիական...
