Նարեկ Մկրտչյանի եղբորը մեղադրանք է առաջադրվել, նա տնային կալանքի տակ է
Միացյալ Նահանգներում նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբոր՝ Մկրտիչ Մկրտչյանի, նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը, գրավը և երկրից բացակայելու արգելքը։ Նա օրերս էր ձերբակալվել:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեղադրանք է ներկայացվել մեկ անձի՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով՝ «հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը»:...
