Թրամփի հետ հանդիպմանը Բաքվում պահվող հայ գերիների հարցը քննարկվել է հենց Փաշինյանի նախաձեռնությամբ. Նազելի Բաղդասարյան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը Ադրբեջանում անազատության մեջ գտնվող հայերի հարցը քննարկման առարկա է դարձել հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ, հայտարարում է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասրյանը՝ հավելելով՝ «ընդ որում, վարչապետը հարցի մասին խոսել է ամբողջության մեջ եւ ոչ թե մասնակի»:
«Համացանցում անհեթեթության հասնող ենթադրություններ են շրջանառվում, թե իբր վարչապետ Փաշինյանը Վաշինգտոնում դեմ է արտահայտվել Ադրբեջանում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների կամ նրանց մի...
