Բաքուն էլ է գոհ Աբու Դաբիի հանդիպումից.Հաջիև
Ադրբեջանական կողմը նույնպես կարծում է, որ Աբու Դաբիում կայացած հանդիպումը կառուցողական է եղել, հայտարարել է նախագահ Ալիևի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
«Այդ հանդիպման մեկ այլ բնորոշ առանձնահատկությունն այն էր, որ այն անցկացվեց առանց միջնորդների և երրորդ կողմերի մասնակցության։ Սա ցույց է տալիս, որ Ադրբեջանի նախաձեռնությամբ սկսված խաղաղության գործընթացն ամբողջությամբ տեղի է ունենում երկկողմ բանակցությունների տեսքով»,-ասել է Հաջիևը։...
