Բաքուն միջազգային դատարան կդիմի՝ Ռուսաստանի դեմ
Ադրբեջանը պատրաստվում է դիմել միջազգային դատարան՝ անցած տարեվերջին կործանված ինքնաթիռի գործով, հայտարարել է երկրի նախագահը, կրկին ընդգծելով, որ Ռուսաստանն է ավիավթարի պատասխանատուն։
Երեկ, արձագանքելով Ստեփանակերտում անցկացվող մեդիաֆորումի մասնակիցներից մեկին, նախագահ Ալիևը պնդել է, թե Ադրբեջանը այս ողբերգության մասին չի մոռանա, քանի դեռ «մեղավորները չեն ընդունել իրենց մեղքը, չեն պատժել պատասխանատուներին և փոխհատուցում չեն վճարել զոհերի ընտանիքներին, վիրավորներին, ինչպես նաև AZAL-ին՝...
