Добавить новость
123ru.net
World News
Июль
2025

Փաշազադեի նպատակը Հայ Առաքելական Եկեղեցին թիրախավորելն է, ու վերջին շրջանի իր ելույթներում ակտիվորեն անում է դա. Հայրապետյան

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը

– «Մենք վերջերս վերականգնեցինք «Իրևանի ղազիաթը» և հուսով ենք, որ մենք կգնանք այդ հողերը, կվերականգնենք մեր տաճարները, սրբավայրերը, մզկիթները և թույլ կտանք մեր կրոնական գործիչներին գործել այնտեղ»,- ասել է Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն։ Ի՞նչ նկատի ունի Փաշազադեն, տիկի՛ն Հայրապետյան:


– Կովկասի մուսուլմանների առաջնորդի հայտարարությունն ամբողջությամբ համադրվում է դեռևս մայիսի 22-ին արված նրա բավականին սադրիչ հայտարարության հետ, որում նա թիրախավորել էր Հայ Առաքելական Եկեղեցին, ու այդ շրջանակներում սա նաև համադրվում է «Արևմտյան Ադրբեջան» զավթողական կոնցեպտի հետ, որում իրենք ՀՀ տարածքը փորձում են ներկայացնել հին ադրբեջանական հող: Իրենց ասած «ղազիաթը» հոգևորական շարիաթի դատավորն է, որը մուսուլմանների շրջանում ինչ-որ դատական գործեր է քննում, նրանք նույնիսկ ինչ-որ մեկին նշանակել են այնտեղ: 

Նրանց այս սադրիչ քայլերը ցույց են տալիս իրենց հեռահար նպատակները, որ իրենք որևէ կերպ չեն ցանկանում թաքցնել, ու ամբողջությամբ զբաղված են պատմական կեղծարարությամբ, մասնավորապես ասում են, որ կգան այդ հողեր, ինչ-որ տաճարներ կվերականգնեն: Այսինքն՝ մարդիկ, որոնք այսօր զբաղված են Արցախում քրիստոնեական ժառանգության ոչնչացմամբ, խոսում են հորինված իրավունքների մասին: Այս ամբողջ քաղաքականությունը, նմանատիպ հայտարարությունները, որոնք մի կողմից զավեշտալի են թվում, մյուս կողմից՝ Ադրբեջանի զավթողական քաղաքականության բաղկացուցիչ մասն են: 

Փաշազադեն այդ ամենը օգտագործում է հիմնականում Հայ Առաքելական Եկեղեցին թիրախավորելու համար ու վերջին շրջանի իր ելույթներում և հայտարարություններում ակտիվորեն անում է դա: Նույն մայիսի 22-ի ելույթի ժամանակ նա ասել էր, որ «Հայկական Եկեղեցին մեծ սպառնալիք է Հայաստանի հարևան բոլոր տարածաշրջանային երկրների համար», այսինքն՝ ամբողջությամբ խեղաթյուրված մի հայտարարություն, իրականության հետ կապ չունեցող, որն իրենք շարունակ փորձում են առաջ մղել:

– Այսինքն՝ այս մարդիկ բացահայտ ցույց են տալիս, որ իրենց պատկերացրած խաղաղությունը Հայաստանի չլինելու հաշվի՞ն է լինելու:

– Այո՛, իրենք այդ առումով շատ ազնիվ են, եթե ոմանք որոշել են չհասկանալ դա, ապա դա չհասկացողների խնդիրն է, որովհետև իրենք այդ առումով շատ ուղիղ ու բաց են խոսում: Դժվար թե աշխարհում գտնվի մեկ այլ հակառակորդ, որն այդքան ուղիղ կհայտարարի իր նպատակների մասին: 

– Տիկի՛ն Հայրապետյան, Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Հայաստանի դիրքորոշումը «Զանգեզուրի միջանցքի» հարցի վերաբերյալ փոփոխության է ենթարկվել, ձեր գնահատմամբ՝ սա դիվանագիտակա՞ն հայտարարություն է, թե՞ իրոք ինչ-որ բան փոխվել է:

– Ես կարծում եմ, որ Փաշինյանի՝ Թուրքիայում արված որոշ հայտարարություններ խոսում են այն մասին, որ դիրքորոշումների որոշակի փոփոխություն կա, կդժվարանամ ասել՝ ինչպիսի, բայց, դատելով նրանից, որ ՀՀ իշխանությունները առնվազն 21 թվականից ի վեր հայտարարել են մեկ այլ բան Սյունիքով անցնելիք հնարավոր ճանապարհի հետ կապված ու անընդհատ փոփոխել են դա՝ մեկ հայտարարում են, որ կարող են տրամադրել ճանապարհ, ինչպես Իրանը, հետո ասում են՝ երրորդ կողմի ներգրավվածությամբ տրամադրել, հետո մեկ այլ ձևով, այսինքն՝ այն, ինչ իրենք հռչակել են կարմիր գիծ, պարբերաբար փոփոխությունների է ենթարկվում: 

Ցավալիորեն, Հայաստանի ներկայիս իշխանությունը չի արել մի հայտարարություն, որին հավատարիմ կմնա մինչև վերջ, դրանք անընդհատ փոխվել են: Հետևաբար ես իրավունք ունեմ մտածելու, որ ինչ-որ փոփոխություններ եղել են նաև այս թեմայի վերաբերյալ արված հայտարարություններում: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Փաշազադեի նպատակը Հայ Առաքելական Եկեղեցին թիրախավորելն է, ու վերջին շրջանի իր ելույթներում ակտիվորեն անում է դա. Հայրապետյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net