Добавить новость
123ru.net
World News
Июль
2025

Բաց նամակ «Ժեխից» նախկիններին

0

Հարգարժան նախկիններ, հպարտ «Ժեխի» անունից ուզում եմ սրտանց շնորհավորել ձեր և մեր երկրի Մայր օրենքի՝ Սահմանադրության օրվա առթիվ։ Ուզում եմ մաղթել լայնախոհություն և սխալներն ընդունելու կարողություն։ Եվ քանի որ այսօր բոլորիս տոնն է, ուզում եմ որպես նվեր ձեզ հաղորդել մի քանի ազնիվ նվեր-խորհուրդ մերոնց` հպարտ «Ժեխի» անունից։ 

Հարգելի նախկիններ, առջևում ընտրություններ են, որին դուք հավանաբար չեք հաղթի, բայց կարող եք ամրապնդել ձեր ներկայությունը քաղաքական կյանքում, եթե փորձեք խուսափել այս սխալներից։ Մոտ մարդիկ ձեզ այս ամենի մասին չեն ասում, քանի որ վախենում են նեղացնելուց, իսկ մնացածի ասածը չեք էլ լսում, քանի որ չունեք, չեք զարգացրել այդ հմտությունը։ Բայց «Ժեխը» անաչառ է ու ազնիվ: Մենք ձեզ ճիշտը կասենք։ 

 Քաղաքական պայքարի անհաջողությունները 

Հարգելի նախկիններ, ձեր կողմից այսքան ջանասիրաբար խմբագրված Սահմանադրությունը փաստացի օտարել է քաղաքացուն գործընթացների վրա որևէ ազդեցություն ունենալու կարողությունից։ Մենք ընտրության ենք գնում շատ հազվադեպ, ընտրում ենք ինչ-որ տարօրինակ կառույցներ, փաստացի ոչ վարչապետի, ոչ էլ նախագահի ով լինելն ենք որոշում։ Ավելին՝ մի ցուցակով կարող է գաք, ընտրենք, հետո դնեք մեր ընտրած մարդկանց փոխեք։ Արմատախիլ եք արել տեղական ինքնակառավարումը։ Պառլամենտում հաղթողին հասնում է ամեն ինչ։ Ու դա կարող է չլինել ջախջախիչ հաղթանակ։ 

Ձեր իսկ ձեռքով կարված Սահմանադրությունը ապահովում է Ազգային ժողովում ընդդիմության դեկորատիվ բնույթը։ Հետևաբար, եթե անգամ ամբողջ «Ժեխով» գանք ու ձեզ ընտրենք, պետական լծակներով մեծամասնություն ապահոված իշխանությանը դրանից ոչ տաք է, ոչ սառը։ Դուք, որ մտածում էիք լինել այդ իշխանությունները, այսօր փաստացի մեզնից ուզում եք, որ ժամանակ ու էներգիա ծախսենք, ձեզ ընտրենք, որ դուք ստանաք աշխատավարձ և պատգամավորական անձեռնմխելիություն։ Ոչ մի լուրջ հարցի վրա դուք ազդեցություն չունեք, և դա լավ գիտեք, քանի որ դուք եք այս Սահմանադրությունը ձևել։ Կներեք՝ բայց ձեր մանդատն ու աշխատավարձը, եթե դուք պարզապես ԱԺ-ում շիշ եք նետելու, մեզ՝ «Ժեխիս», հետաքրքիր չէ։ 

Բացի այդ, տարիներ շարունակ հետևողականորեն կրճատելով մեր մասնակցությունը տեղական և պետական քաղաքական գործընթացներին, դուք մեզ դարձրել եք անտարբեր և օտարված։ Կանք մենք ու դուք, և դուք մենք չենք…

Այսկերպ «Ժեխը» չի ուզում մասնակցել, քանի որ իրեն զգում է օտարված և չի տեսնում գործընթացների վրա ազդելու ոչ մի կարգին, գետնի վրա աշխատող մեխանիզմ։ Տասնյակ տարիների ընթացքում դուք հետևողականորեն այդ մեխանիզմը վերցրել եք մեր ձեռքից։ Դրա համար դուք քաղաքական էլիտաներից վերածվեցիք նախկինների, իսկ մենք՝ հայ ժողովրդից՝ «Ժեխի»։ Տեսնո՞ւմ եք՝ ինչպես մենք, դուք էլ տգեղացանք։ 

Փողոցային պայքարի անհաջողությունները 

Այդուհանդերձ քաղաքական պայքարի մեկ մեխանիզմ դուք թողել եք։ Փողոցային պայքարը։ Չգիտեմ՝ անխոհեմություն, անփութությո՞ւն էր սա, թե՞ ֆայմել և միտոմնավոր գոնե մի մեխանիզմ թողել եք սև օրվա համար։ Եվ այս պահին փորձում եք այն ակտիվացնել։ Արդեն 7 տարի է՝ փորձում եք։ 

Ինչ խոսք, բարդ գործ է։ Նախ՝ որովհետև դա այն զենքը չէ, որ կարող ես հաճախ օգտագործել։ Մարդիկ պարապ չեն։ Բացի այդ, ձեր ձեռքին շատ խաղաքարտեր չկան։ Ցավոք, դուք չեք կարող երկար խոսել արդարությունից, ժողովրդավարությունից, մարդու իրավունքներից և այլն։ Ծիծաղելի բան կստացվի։ Բայց իհարկե ձեր ուժեղ կողմն ու հանգրվանը հայրենասիրությունն է։ Միակ ակներև առավելությունը ներկա իրավիճակում։ 

Հավանաբար հենց սա է պատճառը, որ այսքան չեք սիրում «կենտրոնի կաֆեներում սուրճ» խմողներին։ Ու քանի դեռ մարդը Կասկադում սուրճ է խմում, թշնամին նրան անսահման հեռու է թվում, հետևաբար ձեր հնչեցրած վտանգը ազդեցություն չի ունենում, իսկ իշխանությունները դեռ ունեն «կենտրոնի կաֆեները» խուլ պահելու բավարար լծակ։ 

Դուք հաճախ փողոցային պայքարում օգտագործում եք Նիկոլ Փաշինյանի կիրառած գործիքակազմը, որը բացի անհետաքրքիր լինելուց, մեսիջ է ուղարկում, որ չեք առանձնանում օրիգինալ մտածելակերպով։ Դուք նույնպես, ընդօրինակելով իշխող ուժի գործիքակազմը, ծայրահեղացնում եք քաղաքական դաշտը, պիտակավորում մարդկանց, որոնք չեն ուզում ձեր կողքին լինել, ամբողջ ուժով վանում եք դեռ չկողմնորոշված կամ չեզոք մարդկանց։ 

Ձեր ելույթներից հաճախ մեր ականջին հասնում է հետևյալ մեսիջը․ «Ժեխ, մի հատ շուտ դուրս արի փողոց, որ մենք արագ վերադարձնենք մեր կորցրած կարգավիճակը։ Շուտ արա»։ Բնական է, որ շատերը չեն գալու։ 

Հարգելի նախկիններ, դուք մաքրել էիք քաղաքական դաշտը, այն դարձրել անապատ։ Քաղաքականություն մուտքը միայն Մելիք-Ադամյան փողոցով էիք գծել։ Դուք մոռացել էիք, որ անապատում կարողանում են գոյատևել հաճախ թունավոր և վտանգավոր կենդանիներ։ Քաղաքական անապատում ոչ մի օրինական պայքար իմաստ չունի։ Հետևաբար հաճախ ըմբոստությունն անցնում է ընդհատակ, իսկ այստեղից յուրաքանչյուր հանածին կարելի է «ահաբեկիչ» հռչակել, քանի որ ընդհատակն արդեն իսկ խաղի կանոններից դուրս է։ 

Եվ քանի որ ներկա իշխանությունները իրենք են այդպիսի ընդհատակից եկել, նրանք գիտեն գետնի տակ փորված բոլոր թունելների տեղը, անգամ եթե դուք պարզապես մտել և ձեր շուրջն եք նայում ու ոչինչ չեք ծրագրում, նրանք արդեն իսկ ձեր տեղը գտել են։ Ցավոք սրտի, սա մեծ փակուղի է։ Միակ ճանապարհը անապատում կրկին ծառ աճեցնելն է։ Սկզբի համար գոնե՝ կաթիլային ոռոգմանն անցնելը։ 

Հարգարժան նախկիններ, այդուհանդերձ կա փոփոխություններ սկսելու ճանապարհ։ Եվ առաջին քայլը պիտի լինի փոխակերպումը։ Դուք նախկիններից դառնաք հայ ազգի քաղաքական էլիտա, իսկ մենք «Ժեխից»` հայ ժողովուրդ։ Ու դա անելու համար ոչ թե պատգամավորի մանդատ է պետք, այլ ազնվություն, իրական, դրական ծրագրի, սխալների ընդունում և մարդկանց տեսակավորելու, պիտակավորելու արատավոր գործելաոճից հրաժարում։ Կարո՞ղ եք արդյոք…

Շնորհավոր բոլորիս տոնը։ 

Ձեր՝ «Ժեխ»

Լիաննա Խաչատրյան

MediaLab.am

The post Բաց նամակ «Ժեխից» նախկիններին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net