Դատարանը բավարարել է քաղաքապետի հոր դեմ հայցը. Արմեն Ավինյանը պետք է 250 հազար դրամ վճարի ավագանու ընդդիմադիր անդամին
Երևանի քաղաքացիական դատարանը մասնակի բավարարել է ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանի հայցն ընդդեմ քաղաքապետ Տիգրան Ավինյանի հոր:
Դատարանը պարտավորեցրել է քաղաքապետի հորը 250 000 դրամ վճարել՝ որպես հայցվորի պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում։
Հայցի հիմքում քաղաքապետի հոր հայտնի արտահայտությունն էր: Ավագ Ավինյանը դեկտեմբերին ավտոմեքենաների կայանման «կարմիր գծերի» թանկացման մասին լրագրողի հարցին ի պատասխան «համբալ» էր անվանել «Օպել»-ի...
